Համակարգչային ծրագրեր

              1. ՀԱԿԱՎԻՐՈՒՍՆԵՐ

     Հին ժամանակներից հայտնի է որ ցանկացած թույնի դեմ վաղ թե ուշ կարելի է գտնել իր հակաթույնը: Այդպիսի հակաթույները համակարգչային աշխարհում դարձել են այն ծրագրերը որոնք կոչվում են հակավիրուսային ծրագրեր:
       Այդ ծրագրերը կարելի է դասակարգել 5 խմբերի:
   Ֆիլտրեր, հայտնաբերողներ, վերաքննիչներ(ревизоры), բժիշկներ և հակաթույնիչներ (вакцинаторы):
       Հակավիրուսային ֆիլտրերը դրանք այն ծրագրերն են, որոնք օգտվողին տեղեկացնում են այն մասին, երբ որևէ ծրագիր փորձում է ձայնագրվել սկավառակի վրա, նաև այլ կասկածելի գործողությունների մասին(օրինակ CMOS ծրագրի կարգավորումների փոփոխումը): Այդ ամենին զուգահեռ համակարգիչը օգտվողին լրացուցիչ հարցնում է տվյալ գործողության թույլատրման կամ արգելման մասին: Այս ծրագիրը ունիվերսալ է, քանի որ աշխատում է ոչ միայն հայտնի այլ նաև անհայտ վիրուսների դեմ, որը չի կարելի ասել հայտնաբերող հակավիրուսային ծրագրի հետ, որը ի տարբերություն ֆիլտրային հակավիրուսի աշխատում է միայն կոնկրետ վիրուսների դեմ, որոնք հայտնի էին եղել ծրագրավորողին այդ հակավիրուսը գրելու ժամանակ: Այնպիսի հակավիրուսները ինչպիսին է ֆիլտրային հակավիրուսը, շատ օգտակար են ներկա ժամանակներում, երբ ցանցում մեծ տարածում են գտել վիրուս-մուտանտները, որոնք չունեն մշտական կոդ:


Բայց ֆիլտր-հակավիրուսները չեն կարող հակազդել այն վիրուսներին որոնք ազդում են BIOS-ին, նաև BOOT վիրուսները որոնք ակտիվանում են մինչև հակավիրուսային ծրագրի միանալը: Տվյալ հակավիրուսի թերությունների շարքին է դասվում նաև այն, որ ինչ որ գործողություն իրականացնելու ժամանակ այն չափից շատ հարցումներ է անում, որոնց պատասխանելը շատ ժամանակատար է: Որոշ ֆիլտր-հակավիրուսների տեղադրման ժամանակ կարող են կոնֆլիկտներ առաջանալ որոշ բազային ծրագրերի հետ, որոնք ուղղակի կդադարեն աշխատել:

  Ավելի մեծ տարածում ունեն հայտնաբերիչ-հակավիրուսները:Այս տեսակի ամենատարածված ներկայացուցիչներ են Kaspersky, Doctor Web, Nod, Avira հակավիրուսային ծրագրերը: Հայտնաբերիչ-հակավիրուսները նախատեսված են որոշակի վիրուսների համար: Դրանք հիմնված են վիրուսների կոդերի հերթականության համեմատությամբ, ստուգվող ծրագրերի կոդերի հետ:
       Շատ հայտնաբերիչ-հակավիրուսներ կարողանում են նաև «բուժել» վարակված ֆայլերը կամ սկավառակները`ջնջելով դրանցում գտնվող վիրուսները(բնականաբար «բուժվում» են միայն այն վիրուսները, որոնք մինչ այդ հայտնի են եղել հայտնաբերիչ-հակավիրուսին): Այս հակավիրուսային ծրագրերը պետք է մշտապես թարմացնել, քանի որ դրանք շատ շուտ են «հնանում» և չեն կարողանում հայտնաբերել նոր տեսակի վիրուները:
       Վերաքննիչ-հակավիրուսները(ревизоры)- դրանք այն ծրագրերն են, որոնք ստուգում են ֆայլերի և սկավառակի սիստեմային հատվածների տեղեկությունները և համեմատում են այդ նույն ֆայլերի արդեն նախորոք վերցված ինֆորմացիայի հետ: Այդ ամենի հետ մեկտեղ ստուգվում է BOOT-սեկտորը, FAT-ցուցակը նաև ֆայլերի երկարությունը, ստեղծման ժամանակը, ատրիբուտները և այլն: Անալիզի ենթարկելով վերաքննիչ-հակավիրուսի հրահանգները օգտվողը կարող է իմանալ արդյոք վիրուսի պատճառով են տեղի ունեցել փոփոխությունները թե ոչ:
       ԵՎ վերջին խմբին են դասվում ամենաանարդյունավետ հակավիրուսները`հակաթույնիչներ (вакцинаторы): Հակաթույնիչները ներդնում են ֆայլի մեջ որևէ կոնկրետ վիրուս այնպես, որ իրական վիրուսը այն շրջանցում է կարծելով, որ այն արդեն վարակված է:

            Ներկայացնում ենք վիրուսների դեմ պայքարելու մի քանի գործիք

Հակավիրուսային մաքրող գործիք՝  Dr.Web CureIt!

1293297704_5915700d-a680-4e8b-910a-fabbd60d643d

Dr.Web CureIt! — Անվճար հակավիրուսային սկաներ է՝ ստեղծված Dr. Web հակավիրուսային ծրագրի հիմքի վրա, այն ամենօրյա օգտագործման լիառժեք հակավիռուսային ծրագիր չէ !: Սկաներն արագ և արդյունավետ ստուգում ու “բուժում” է համակարգիչը, և դրա համար անհրաժեշտ չէ տեղադրել Dr. Web հակավիրուսային ծրագիրը: Անվճարությունից բխող բացասական կողմերից է ծրագրի հակավիրուսային բազաների ավտոմատ թարմացման հնարավորության բացակայությունը, այնպես որ հետագայում համակարգիչը հակավիրուսային վերջին բազաներով ստուգելու համար անհրաժեշտ կլինի բեռնել Dr.Web CureIt! ծրագրի ավելի թարմ տարբերակը:

                                       Kaspersky Virus Removal Tool
                      crack-dlya-kasperskogo-6   
Անվճար հակավիրուսային սկաներ է՝ ստեղծված Kaspersky Antivirus հակավիրուսային ծրագրի հիմքի վրա, այն ամենօրյա օգտագործման լիառժեք հակավիռուսային ծրագիր չէ !: Սկաներն արագ և արդյունավետ ստուգում ու “բուժում” է համակարգիչը, և դրա համար անհրաժեշտ չէ տեղադրել Kaspersky Antivirus հակավիրուսային ծրագիրը: Անվճարությունից բխող բացասական կողմերից է ծրագրի հակավիրուսային բազաների ավտոմատ թարմացման բացակայությունը, այնպես որ հետագայում համակարգիչը հակավիրուսային վերջին բազաներով ստուգելու համար անհրաժեշտ կլինի բեռնել Kaspersky Virus Removal Tool ծրագրի ավելի թարմ տարբերակը:
                                           MS Security Essentials
                          microsoft-security-essentials
Հակավիրուսային ծրագիր է Microsoft ից, անվճար տեղադրվում է արտոնագրված Windows XP, Vista, 7 համակարգերի վրա:
Ինչպես տեղադրել և օգտագործել Microsoft Security Essentials հակավիրուսային ծրագիրը..
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s