Minno՝ առաջին հայկական պլանշետները [տեսանյութ]


wide_3829«ԴիջիԹեք Էքսպո 2013»-ին ցուցադրվեցին առաջին հայկական պլանշետները:

Զարմացաք չէ՞: Ասենք, որ տաղավարում ներկայացված էին 2 մոդելներ՝ 9.7 դյույմ և 8 դյույմ անկյունագծերով, որոնք ժամանակակից պլանշետներից ոչ մի բանով չէին տարբերվում: Դրա մասին էին վկայում նրանց տեխնիկական բնութագրերը, որոնք կներկայացնենք նյութի վերջում:«Սա առաջին հայ-ամերիկյան պլանշետներն են, որոնք,հույս ունենք, մինչև 2014թ. սկիզբը կմտնեն մասսայական արտադրության մեջ: Այն Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծման և հայ սպառողին մատչելի գնով համակարգչային պլանշետ ձեռք բերելու հնարավորությամբ ընձեռելու նպատակ ունի»,-մեզ հետ զրույցում ասաց Minno-ի ներկայացուցիչ պարոն Վահան Չակարյանը:                                                                           Minno-ն քալիֆորնիական ընկերություն է, որի անունը խաղաղօվկիանոսյան ձկան անունից է առաջացել: Ընկերությունն արդեն 4 տարի է պլանշետներ է արտադրում կանադական, ամերիկյան, հարավային ամերիկայի, ինչպես նաև որոշ եվրոպական երկրների շուկայի համար: Հիմնական սպառողները ուսումնական հաստատություններն են: Տաղավարում ներկայացված 2 մոդելները էքպերիմենտալ էին, որոնց տեխնիկական և ծրագրավորման մասը ամբողջովին Հայաստանում էր հավաքված:

This slideshow requires JavaScript.

Տեխնիկական պարամետրեր

  • Օպերացիոն համակարգ` Android 4.2 Jelly Bean
  • Դիսփլեյ` 9.7 դյույմ, 2048×1536 պիքսել, 4:3 Ultra –sharp, 264ppi, 10 մատի հպման multi-touch սատարում
  • Պրոցեսոր` Rockchip RK3188 Quad Core Cortex A9 1.8 ԳՀց
  • Հիշողություն` 16 Գբ
  • Տեսախցիկ` 2 Մպ ճակատային և 5 Մպ հիմնական
  • Մարտկոց` 5-8 ժամ, Li-Ion 10000 մԱ/ժ
  • Քաշը` 643գ
  • Չափեր` 242x189x9.5մմ
  • Ինտերֆեյս` 3.5մմ աուդիոբնիկ, մինի HDMI, Micro SD հիշողության քարտի հնարավորություն (մինչև. 32 Գբ), Micro SB/USB Host
  • Այլ` Bluetooth  v2.1, Wi-Fi 802.11
  • Գինը՝ մոտ 91.000 ՀՀ դրամ (մեծածախ առևտրի դեպքում)
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s