Համակարգիչներ VS սմարթֆոններ. ո՞ւմ է պատկանելու ապագան. ՖՈՏՈՇԱՐՔ


9465615402_893880c620

Սպառողական էլեկտրոնիկայի շուկան ավելի ու ավելի նեղ է դառնում: Եթե մի ժամանակ ձեզ անհրաժեշտ էր համակարգիչ աշխատանքի համար, մեկ այլ համակարգիչ՝ տան, խաղային սարք, հեռուստացույց, DVD-խաղարկիչ և բջջային հեռախոս, ապա 2013թ-ին բավական է ունենալ սմարթֆոն ու նոութբուկ: Կամ պլանշետ ու համակարգիչ՝ ըստ ճաշակի: Դա հանգեցնում է այն մտքին, որ համակարգիչներն, ի վերջո, կանհետանան և կփոխարինվեն սմարթֆոններով, որոնք շատ անգամ ավելի պորտատիվ են ու ճկուն: Ապագայում սմարթֆոնները բառի բուն իմաստով ճկուն կլինեն նաև ապարատային ապահովման առումով:

Սակայն համակարգիչների անհետացման գաղափարի հակառակորդներն ասում են, որ դժվար է հրաժարվել անհատական համակարգչից, որի հզորությունը, ինչպես նաև ջերմահեռացումը շատ ավելի բարձր է: Պետք կլինի ժամանակ, մինչ պրոցեսորները դառնան այնքան փոքր ու էներգաարդյունավետ, որպեսզի սմարթֆոնները կարողանան ձեռք բերել բավարար հզորություն՝ բնակչության մեծ մասի կարիքները բավարարելու համար: Իհարկե, կմնան այնպիսի սպառողներ, ինչպիսիք են համակարգչային թյունինգի ու «երկաթի» հարդքորային սիրահարները, ինչպես նաև «Հայփոստի» աշխատակիցները, ովքեր դժվար թե փոխեն համակարգիչներն ապագա 10 տարիների ընթացքում: Սակայն նրանք չեն լինի մեր ուշադրության կենտրոնում, համենայնդեպս, առայժմ:                                                                                       20-Holographic-Mobile-Phone

Մեկ այլ ուժեղ փաստարկ սմարթֆոնների աճի դեմ. դա կարգավորման, մոդեռնիզացման ու անձնականացման հնարավորության բացակայությունն է: Ինչպես հասկանում եք, սմարթֆոններն ու պլանշետները ստեղծվում, գովազդվում ու վաճառվում են որպես սպառվող սարքեր: Գնում եք սմարթֆոն, իսկ մի քանի տարի անց նրա հիշողությունը լցվում է, մարտկոցը՝ մեռնում, հետևաբար՝ ձեռնատու կլինի ա) նորացնել միջուկն ու դիզայնը, բ) գնել նոր սմարթֆոն: Սակայն այստեղ «ա»-ն առանց «բ»-ի հնարավոր չի: Սմարթֆոն վաճառողնեը փակել են սպառողին իրենց համար խիստ հարմարավետ վանդակում: Տեսեք Apple-ի ռեկորդային եկամուտները, որոնք գրեթե ամբողջությամբ առաջանում են iPhone սմարթֆոնների ակնթարթային մասսայական վաճառքից, որոնք նորացվում են ամեն տարի: Ինչ վերաբերում է համակարգիչներին, ապա մենք սովորել ենք նորացնել դրանք 4-5 տարին մեկ անգամ:

Modular-PC-future-computer-01

Եթե հնարավոր լիներ նորացնել սմարթֆոնները, ապա ամեն երկու տարին մեկ նոր հեռախոս գնելու կարիք չէր առաջանա: Եթե ուղղակի հնարավոր լիներ փոխել պրոցեսորը, օպերատիվ հիշողությունը, մարտկոցը կամ մեկ այլ բան, ապա հեռախոսի օգտակար կիրառման ժամկետը կարելի էր երկարացնել մինչև անվերջություն, ինչպես սովորական համակարգչի դեպքում: Նույնը վերաբերում է նաև ծրագրային ապահովմանը. նոր միջուկով հնարավոր կլիներ նորացնել նույնիսկ հին սարքավորումը՝ եթե օպերատորը չդիմադրեր: Ինչպես տեսնում եք՝ արդյունքում սպառողներն ավելի քիչ սմարթֆոններ կգնեին, հետևաբար՝ զարմանալի չէ, որ ոչ մի արտադրող այդ ուղղությամբ չի շարժվում:

L_Socket_479-side

                                    Հնագույն մայրական պլատա

Միջուկի նորացման մյուս խնդիրն, իհարկե, նման սարքի արտադրության բարդությունն է. այն միաժամանակ պետք է լինի հզոր, արդյունավետ, ոչ մեծ ու արդիականացման ենթակա: Համակարգչային տեխնիկայի փոքրացման գործընթացում կան որոշակի կոմպրոմիսներ. եթե արտադրողը ցանկանում է արտադրել ավելի փոքր համակարգիչ, ապա նա պետք է գնա նրան, որ տեխնիկայի որոշ մասեր հնարավոր չի լինի փոխել կամ նորացնել: Նույնիսկ սովորական համակարգիչները ապահովագրված չեն այս տենդենցից: Ժամանակին հնարավոր էր մայրական պլատայից առանձնացնել ցանկացած չիպ, իսկ այսօր նրանք բոլորը զոդած են՝ բացառությամբ պրոցեսորի, օպերատիվ հիշողության ու գրաֆիկական քարտի: Ոմանք կհիշեն ժամանակներ, երբ վիդեոքարտում կար առանձին տեղ RAM-ի ընդլայնման համար: Նոութբուքերը նույնպես արտադրվում էին հանվող պրոցեսորով ու օպերատիվ հիշողությամբ, սակայն փոքրացման արդյունքում այդ ամենն անցյալում է: Սմարթֆոնների մոտ երբեմն լինում է հանվող մարտկոց և SD-քարտ, սակայն ոչ բոլորի մոտ:
Ամեն ինչ շատ պարզ է: Ափգրեյդի համար լրացուցիչ տարածություն է պետք: Եթե ձեր տան համակարգչի արկղում կարող եք կրիա տեղավորել, ապա բարակ նոութբուքի կամ սմարթֆոնի մեջ նույնիսկ դանակի սայրը չի մտնում: Այսպիսի մասշտաբներում նույնիսկ ավելորդ 5 մմ-ը նշանակություն ունի, իսկ դուք փորձեք դրանց ուշադրություն չդարձնել, եթե խոսքը վերաբերում է քուլերի փոփոխմանը:

Ապագան մոտ է

snapdragonpinch

Մի օր ամեն ինչ կարող է փոխվել: Լիովին հնարավոր է, որ ապագայում մասերը դառնան այնքան փոքր, որ դրանք հնարավոր լինի փոխել: Ի վերջո՝ սմարթֆոնը դժվար թե շատ ավելի փոքր դառնա, հակառակ դեպքում մենք այն չենք կարողանա ձեռքերում պահել կամ չենք տեսնի էկրանը, իսկ մասերը կշարունակեն փոքրանալ: Նշանակում է՝ արդյունքում (եթե սմարթֆոնը, որպես տեսակ, չանհետանա), բավարար տեղ կմնա փոփոխվող դետալների համար:

ifixit-iphone5-teardown-1

Մշտական կոնսոլիդացիայի ու ինտեգրման հետ կապված՝ լիովին հնարավոր է, որ ապագա մոբիլ սարքերում ողջ միջուկը կտեղավորվի ընդամենը մեկ չիպում: Ներկայումս համակարգը-չիպի-վրա(SoC) ձեր սմարթֆոնում կամ պլանշետում պարունակում է. հաշվողական ու գրաֆիկական պրոցեսոր, հիշողության կոնտրոլեր, GPS-ի, USB-ի, DSP-ի, Bluetooth մոդուլի, Wi-Fi-ի, 2G/3G/4G-ի, պատկերների ու տեսանյութերի համար մասնագիտացված ապարատային միջոցներ: Qualcomm Snapdragon SoC-ի դեպքում այս ամենը տեղավորվում է մանրադրամից փոքր մի չիպում: Ապագայում բոլոր լրացուցիչ մասերը՝ NAND-ֆլեշ-հիշողություն, սենսորային սարքեր, աքսելերոմետր, հզորության կարգավորիչ՝ այս ամենը հնարավոր կլինի տեղավորել նույն փաթեթում:

smartphones

Երբ սմարթֆոնը բաղկացած լինի մարտկոցից, դիսփլեյից և առանձին չիպից, այն շատ հեշտ կլինի արդիականացնել: Նույն պարզ շարժումով, որով դուք կարող եք փոխել SIM կամ հիշողության քարտերը, դուք կկարողանաք տեղադրել նոր SoC: Ավելի պարզ կլինի մատկոցի փոփոխությունը: Դիսփլեյը, հնարավոր է, մնա լիակատար վերափոխման ճանապարհին միակ խոչընդոտ, սակայն դա նորմալ է: Եթե ձեզ պետք լինի այլ էկրան, կգնեք նոր հեռախոս:

Քվեարկում ենք դրամապանակով

smartphone-apps

Լավ լուրերը կայանում են նրանում, որ բարելավվող սմարթֆոնները հնարավոր կարող են դառնալ մոտակա մի քանի տարիների ընթացքում: Վատ նորությունն այն է, որ թանկարժեք, սակայն ընդհանրապես չբարելավվող MacBook Pro-ն Retina-ով ավելի լավ է վաճառվում, քան Windows-ի հիմքով նոութբուքերը: Այսինքն՝ հնարավոր է, որ բարելավվող սմարթֆոնների առումով կոմերցիոն պահանջարկ երբեք չառաջանա: Չեմ զարմանա, եթե Samsung-ը կամ ASUS-ը թողարկեն փոփոխվող դետալներով սմարթֆոն մոտակա տարիներին, սակայն մեծ հարց է՝ կվաճառվի՞ արդյոք այս սարքը:

sm.6

Ինչպես տեսնում եք՝ սպառողների ճնշող մեծամասնությունն ուրախությամբ գնում են նոութբուքեր, պլանշետներ ու սմարթֆոններ՝ առանց միջուկի նորացման հնարավորության: Գինը կարող է ավելի բարձր լինել, սակայն դա լրացվում է ավելի լավ էսթետիկ տեսքով, հուսալիությամբ ու ֆունկցիոնալությամբ: Սմարթֆոնի SoC-ի փոփոխման գաղափարը լավն է, սակայն իրականում դժվար է կանխատեսել՝ կլինի՞ արդյոք շուկայում բավարար պահանջարկ:

100904-Future-touchscreen-tech

ԵՎ վերջում: Կա երկու հակառակ ուժ, որոնք գործում են համակարգիչների շուկայում՝ նմանակում ու դիֆերենցացում: Մի կողմից՝ սարքերի ներքին դետալները գրեթե նույնն են: Այո, տարբերություններ կան, սակայն մեծամասնության համար միևնույն է, թե ինչ պրոցեսոր է ներսում: Մյուս կողմից՝ արտադրողները ձգտում են առավելագույնս առանձնացնել իրենց արտադրանքը մյուսներից: Դա բարդ խնդիր է, որը լուծվում է, առաջին հերթին, ծրագրային ապահովմամբ:

20130422124039_future1

Ինչպես ավտոմեքենաների, հեռուստացույցների, համակարգիչների շուկան, այնպես էլ երբ սմարթֆոնների շուկան դառնա միատարր ու ընտրություն կատարելը դժվար լինի, այն ժամանակ սմարթֆոնները կդառնան ապագայի համակարգիչներ:

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s