Google-ը Facebook-ում կարող է գովազդ տեղադրել


arm138233954179Այժմ Google կորպորացիայի DoubleClick ծառայությունը, որը թույլ է տալիս գովազդ տեղադրել տարբեր գործընկերային կայքերում, հասանելիություն կունենա նաև Facebook-ի գովազդային հնարավորություններին: Google-ը DoubleClick-ը գնել էր 2007-ին՝ 3.1 մլրդ դոլարով: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Նախկինում DoubleClick ծառայության հաճախորդները սոցցանցում գովազդային արշավ սկսելու համար վճարել են առանձին՝ անմիջապես Facebook-ի կայքում: Այժմ նրանք կարող են հասանելիություն ստանալ մեկ տարի առաջ գործարկված Facebook Exchange գովազդային հարթակի հնարավորություններին, որը թույլ է տալիս թիրախային գովազդ տեղադրել՝ հաշվի առնելով օգտատիրական վարքը: 

DoubleClick ծառայության բլոգում հայտնված տեղեկությունը՝ գովազդային շուկայի համար կոշտ մրցակցող համացանցային հսկաների անսպասելի համագործակցության մասին, շփոթեցրել է փորձագետներին: Այնուհանդերձ, արդյունքում Facebook-ը կարող է ավելի շատ գովազդ իրացնել, Google-ը՝ ավելի մեծ տոկոս ստանալ տարանցումներից, իսկ գովազդատուները՝ ավելի մեծ հնարավորություններ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s