Facebook-ի Stories to Share գործառույթը ԶԼՄ-ներից կընտրի լավագույն նյութերը


arm138245487951Facebook սոցիալական ցանցը գործարկել է Stories to Share գործառույթը, որը թույլ կտա խորհուրդ տալ ԶԼՄ-ներին, թե ինչպիսի հոդվածներ հրապարակեն իրենց օգտահաշիվներում: Այս մասին հաղորդվում է Facebook-ի պաշտոնական բլոգում:

Facebook-ն անձամբ նյութեր կընտրի ԶԼՄ-ների կայքերից, որոնք օգտահաշիվներ ունեն սոցցանցում: Դրանց հղումները կհայտնվեն Stories to Share բաժնում, որը կտեղակայվի օգտահաշվի գլխավոր էջի ձախ կողմում: Որպեսզի հղումով գրառումը հայտնվի ԶԼՄ-ի օգտահաշվում, բավական է պարզապես սեղմել Share կոճակը: Ինչպես նշում է Marketing Pilgrim-ը, այդ գործառույթը SMM խմբագիրների համար կհեշտացնի Facebook-ում նյութերի հրապարակումը:

Հայտնի չէ, թե ինչ չափորոշիչների հիման վրա է Facebook-ը ընտրելու հոդվածները: Սոցցանցը դեռևս փորձարկում է այն:

Սոցցանցի անցկացրած հետազոտությամբ պարզվել է, որ օգտահաշիվներում հրապարակումների հաճախականությունը զգալիորեն մեծացնում է այցելությունը ԶԼՄ-ների կայքեր:

29 կայքերի շրջանում անցկացված մեկշաբաթյա հետազոտությամբ պարզվել է, որ օգտահաշվում գրառումների թվաքանակի 57 տոկոսով մեծացումը տանում է թրաֆիքի 89 տոկոսով ավելացման:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s