HTC-ն ակնարկել է «հեղափոխական» պլանշետի և «խելացի» ժամացույցի մասին


arm138245245354Թայվանական HTC ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեության ավանդական ոլորտն ու մրցավազք սկսել մարմնին կրելու համար նախատեսված էլեկտրոնային սարքի արտադրության ոլորտում: Financial Times-ը գրում է, որ НТС-ի գլխավոր տնօրեն Պիտեր Չուն և տնօրենների խորհրդի նախագահ Շեր Վոնն ակնարկել են, որ թայվանական արտադրողը կարող է ներկայացնել «խելացի» ժամացույցների իր արտադրանքը: Բացի այդ, ընկերության ներկայացուցիչները չեն բացառում նոր պլանշետի հնարավորությունը:

Չուի խոսքով՝ HTC-ն Microsoft-ի հետ աշխատել է նոր սարքի ստեղծման վրա, որը կարելի է կրել դաստակին: Մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հայտարարությունը ենթադրությունների տեղիք է տալիս:

Սա HTC-ի պատմության մեջ «խելացի» ժամացույցների ստեղծման առաջին նախագիծը չէ: 2004-ին ընկերությունն արդեն ստեղծել է նման արտադրանք, սակայն ավելի ուշ այն հանվել է արտադրությունից ցածր պահանջարկի պատճառով: Ընկերության ղեկավարը հակիրճ բնութագրել է նորույթը՝ այն անվանելով «հեղափոխական»՝ գրում է Vesti-ն:

HTC-ն ուժերը փորձել է նաև արագ աճող պլանշետային շուկայում: 2011-ի փետրվարին թողարկել է առաջին պլանշետը: Խոսքը 7 դյույմանոց, 1.5 գիգահերցանոց պրոցեսորի հիման վրա HTC Flyer- մասին է, որն աշխատել է Google Android օպերացիոն համակարգով: Այնուհետև թողարկվել է 10.1 դյույմանոց HTC Jetstream-ը, որը զգալիորեն թանկ է եղել համանման առանձնահատկություններով (LTE) iPad-ից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s