Apple-ը կարող է 2014-ին 4К թողունակությամբ հեռուստացույցներ ներկայացնել


News_39670_1Apple ընկերությունը կարող է հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում ներկայացնել Ultra HD (4К) թողունակությամբ 65 և 55 դյույմանոց էկրաններով հեռուստացույցների երկու մոդել: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Advanced Research ընկերության վերլուծաբան Մասահիկո Իշանոյին:

Հեռուստացույցների համար որպես բաղադրիչ մասերի մատակարարներ անվանվում են LG Display-ը, Samsung-ը և Corning-ը, որոնք կմատակարարեն համապատասխանաբար հեղուկ բյուրեղյա դիսփլեյներ, գրաֆիկական պրոցեսորներ և պաշտպանիչ ապակի: Հեռուստացույցների հավաքումը կարող է իրականացնել թայվանական Foxconn-ը: Վերլուծաբանի խոսքով՝ ներկայումApple-ը սահմանում է սարքի առանձնահատկությունները: Հավանաբար դրանց դիզայնը աչքի կընկնի այնպիսի նորույթով, ինչպիսին է առանց շրջանակի էկրանը: Վերլուծաբանի խոսքով՝ հեռուստացույցների արժեքը կարող է կազմել 1500-2500 դոլար:

Apple-ի կողմից հեռուստացույցների թողարկում է կանխատեսում նաև բրիտանական GeneratorResearch վերլուծական ընկերությունը: Կանխատեսվում է, որ 10 տարուց ամերիկյան կորպորացիան կարող է զբաղեցնել հեռուստացույցների շուկայի 22 %-ը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s