Yahoo-ն խախտել է որոնողական դաշտում գործընկերությունը Microsoft-ի հետ


images (1)Yahoo ընկերությունը՝ նոր գլխավոր տնօրեն Մարիսա Մայերի գլխավորությամբ, խախտել է նախկինում Microsoft-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ որոնողական դաշտում համագործակցության վերաբերյալ: Դա հանգեցել է դատական քաշքշուկի:

Yahoo-ի կողմից Microsoft-ի Bing որոնման տեխնոլոգիայի կիրառման մասին (ընդդեմ Google-ի) տասնամյա համաձայնագիրն ընկերությունների միջև կնքվել էր 2010 թվականին: Ներկայումս Yahoo-ն Microsoft-ի տեխնոլոգիաները կիրառում է 16 միջազգային շուկաներից 14-ում, որտեղ բիզնես է վարում: Ըստ համաձայնագրի պայմանների՝ հոկտեմբերին Yahoo-ն պետք է անցում կատարեր Microsoft-ի որոնողական տեխնոլոգիաներին մնացած երկու շուկաներում՝ Հոնկոնգում և Թայվանում, սակայն ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա եռամսյակում դա տեղի չի ունենա:

Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը հեռանում է ընկերությունից, իսկ Մարիսա Մայերը հրաժարվում է ներմուծել որոնումը, քանի դեռ չի բանակցել նոր ղեկավարի հետ: Մայերի կարծիքով՝ Microsoft-ի հետ համագործակցությունը ներկա վիճակով իրենց չի բերում այնպիսի շահույթ, որը կարող էր բերել այլ ընկերությունների հետ համագործակցությունը:

Այնուհանդերձ, դատարանը բավարարել է Microsoft-ի հայցը, այնպես որ Yahoo-ն ստիպված կլինի կատարել կնքված համաձայնագիրն ամբողջությամբ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s