Ինչպես թարմացնել Facebook սոցիալական կայքի ստատուսը առանց ինտերնետ մտնելու


ZMIX97 FB EMAIL[1]Facebook սոցիալական ցանցը թույլ է տալիս ինտերնետի բացակայության պայմաններում թարմացնել ստատուսը: Դուք կարող եք գրել ստատուսներ բջջային հեռախոսի SMS ծառայության միջոցով: 
Այս գործընթացը չափազանց հեշտ է և լրացուցիչ ծրագրեր տեղադրելու անհրաժեշտություն չկա: Այս մեթոդի առավելություններից է նաև այն, որ կարող եք ստատուս գրել ցանկացած մոդելի հեռախոսով, որն ունի SMS ուղարկելու հնարավորություն:
1.Այցելեք բջջային համարի կարգավորումների էջը:
2.Կապեք Ձեր հեռախոսի համարը Ֆեյսբուքի պրոֆիլին (եթե իհարկե մինչ այժմ դա չեք արել):
3.Այնուհետև սեղմեք Activate Text Messaging կոճակը:
4.Ընտրեք համապատասխան բջջային օպերատորը և հաստատեք:
5. 32665 համարին SMS ուղարկեք F տառը և ստացած կոդը գրեք Ֆեյսբուքում:
6. Եթե չեք ցանկանում բջջային հեռախոսի վրա ստանալ Ֆեյսբուքի նամակները, ապա կարգավորումներից անջատեք նկարում ցուցադրված ֆունկցիան: Եթե ցանկանում եք անջատել նաև Ֆեյսբուքի տեղեկացումները, ապա 32665 համարին ուղարկեք stop բառը:
Կարգավորումները անելուց հետո ցանկացած պահի կարող եք 32665 համարին ուղարկել հաղորդագրություն և այն կդառնա Ձեր ֆեյսբուքի ստատուսը: Ծառայությունը ցանկացած պահի կարող եք անջատել նորից այցելելով բջջային համարի կարգավորումների էջը:
SMS ուղարկելու դեպքում Ֆեյսբուքը լրացուցիչ գումարներ չի գանձում: Այս դեպքում գանձվում է միայն ձեր բջջային օպերատորի կողմից սահմանաված SMS ծառայության սակագնին համապատասխան գումար:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s