Պլանշետները «ուտում են» մոդեմների շարժական ինտերնետ–տրաֆիկի մասնաբաժինը. ՄՏՍ


00c96a9aeea3a93541e7c2485afcb5a2Ռուսաստանում տվյալների փոխանցման (ինտերնետ հասանելիություն) շարժական տրաֆիկի ընդհանուր ծավալում պլանշետների մասնաբաժնը 2013թ. — ի երրորդ եռամսյակում աճել է` հասնելով 8 տոկոսի` տարեսկզբին գրանցված 5 տոկոսի համեմատ, նշվում է «Մոբիլնիե Տելեսիսիտեմի» (ՄՏՍ) օպերատորի ուսումնասիրության մեջ,- հաղորդում է digit.ru — ն։

Միաժամանակ տվյալների փոխանցման շարժական տրաֆիկում (data-տրաֆիկ) մոդեմների մասնաբաժինը նույն ժամանակահատվածում նվազել է `75 տոկոսից հասնելով 70 տոկոսի, չնայած այս սարքը շարունակում է առաջատարը լինել որպես ինտերնետի շարժական հասանելիության միջոց։

Ինչպես Digit.ru — ին տեղեկացրեցին ՄՏՍ — ից, մինչև 2012 թ.-ի չորրորդ եռամսյակը տրաֆիկում մոդեմների մասնաբաժնի աճ էր նկատվում ամսական միջինը 0,5 տոկոսային կետով, իսկ 2013 թ.-ի երկրորդ — երրորդ եռամսյակներում նկատվում է ընդհանուր տրաֆիկում մոդեմների մասնաբաժնի անկում` ամսական մոտ 0,8 տոկոսային կետով։

Ռուսաստանում, ըստ ՄՏՍ — ի տվյալների, շարժական ինտերնետի հասանելիության առավել տարածված սարքը սմարթֆոնն է. 2013 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով` շարժական ինտերնետի ակտիվ բաժանորդների մոտ 45 տոկոսը համացանց է մտնում սմարթֆոնի օգնությամբ, սա շարժական ինտերնետ հասանելիության ամենամեծ լսարանն է։ Միաժամանակ data — տրաֆիկի ընդհանուր ծավալում սմարթֆոնների մասնաբաժինը, երրորդ եռամսյակի արդյունքում, կազմել է մոտ 20 տոկոս, այսինքն` տվյալների տրաֆիկի գեներացման ինտենսիվությամբ սմարթֆոնները զիջում են պլանշետներին։

Միաժամանակ սմարթֆոնների տերերը ոչ միայն գեներացնում են տվյալների տրաֆիկի զգալի ծավալը, այլև սովորական բջջային հեռախոսների տերերից ավելի ակտիվ են օգտվում ձայնային կապից` օպերատորներին բերելով ավելի մեծ եկամուտ, քան մնացած բաժանորդները։ 2013 թ.-ի հունվար — սեպտեմբերի արդյունքներով շարժական օպերատորների եկամուտների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է սմարթֆոններին` մոտ 50 տոկոս։

Չնայած պլանշետների տերերը շարժական ինտերնետի ռուսական լսարանի այդքան էլ մեծ մասը չեն կազմում, սակայն data — տրաֆիկի կիրառման միջին ցուցանիշը մեկ պլանշետից հաշվով (MboU) ավելի քան երեք անգամ գերազանցում է սմարթֆոնների տերերի MboU — ին։

«Ծանր» կոնտենտի կիրառման վառ առաջատարներն են մոդեմներից օգտվողները, ովքեր գեներացնում են տրաֆիկի ամենաշատ ծավալը։ Սակայն նրանց data-ARPU — ն (մեկ ինտերնետի օգտվողից ստացված միջին եկամուտը) զուգադրելի է սմարթֆոնների միջոցով համացանցից օգտվողների  data-ARPU — ին և շուրջ 35 տոկոսով զիջում է պլանշետների data-ARPU — ին` մասնավորապես պլանշետների տերերի կողմից հավելվածների և շարժական հեռուստատեսության ակտիվ կիրառման հաշվին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s