LG-ն պաշտոնապես ներկայացրեց G Flex ճկված սմարթֆոնը


arm13829610437LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է կոր էկրանով G Flex սմարթֆոնը՝ հայտնում է Engadget-ը:
Սարքն ունի 6 դյույմանոց OLED դիսփլեյ և HD 720p թողունակություն, քառամիջուկ Snapdragon 800 պրոցեսոր, 13 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, առջևի 2.1 մեգապիսքելանոց տեսախցիկ և 2 Գբ օպերատիվ հիշողություն:

Սարքը կշռում է 177 գրամ: G Flex-ն աշխատում է Android Jelly Bean 4.2.2 օպերացիոն համակարգով:

Ըստ LG ընկերության ներկայացուցիչների խոսքերի, սմարթֆոնի ճկվածությունը կարելի է օգտագործել մի շարք գործողություններում (կատարել զանգեր, տեսնել վիդեոֆայլեր և կատարել մի շարք գործողություններ անմիջապես արգելափակման էկրանի վրա:

Հաղորդվում է նաև, որ G Flex սմարթֆոնն ունի ինքնավերականգնվող կորպուս: Հեռախոսի հետևի մասը ծածկված է հատուկ պաշտպանիչ շերտով, որը վերացնում է վնասվածքները մի քանի վայրկյանի ընթացքում: Այս նոր սմարթֆոնի գնի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

G Flex-ը Հարավային Կորեայում կհայտնվի նոյեմբերին: Միջազգային շուկա հանելու օրը կհայտարարվի ավելի ուշ:

This slideshow requires JavaScript.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s