Թողարկվելուց մեկ օր անց Apple-ի նոր օպերացիոն համակարգը տեղադրվել է 5.5% Apple համակարգիչների վրա


multiple_displays_missioncontrolՕրեր առաջ Apple ընկերությունը ներկայացրեց OS X Mavericks օպերացիոն համակարգը: Այս նոր համակարգի գլխավոր առանձնահատկություններից է այն փաստը, որ այն հասանելի է անվճար: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ Apple-ը անվճար տարածում է իր օպերացիոն համակարգը: Նոր օպերացիոն համակարգը հնարավոր է անվճար ներբեռնել Mac App Store-ից: OS X Mavericks-ում տեղ գտած նորությունների ու փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ:    

os x mavericks

Ըստ Chitika Insights ընկերության կողմից կատարված վերլուծության արդյունքների, OS X Mavericks օպերացիոն համակարգի թողարկումից մի օր անց Apple նոթբուքների և համակարգիչների օգտատերերի 5.5%-ն արդեն իրենց համակարգիչներում տեղադրել են այս համակարգը: Սա համարյա 3.5 անգամ ավելի շատ է, քան տեղադրվել էր OS X Mountain Lion համակարգն այն թողարկելուց մեկ օր անց (1.6%):  Հիշեցնեմ, որ OS X Mountain Lion օպերացիոն համակարգը հնարավոր էր ձեռք բերել 19.99$-ով, իսկ OS X Mavericks-ը՝ անվճար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s