Google-ը ներկայացրեց KitKat-ով աշխատող Nexus 5 սմարթֆոնը


NexusGoogle ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Nexus 5 սմարթֆոնը, որն աշխատում է Android 4.4 Kitkat օպերացիոն համակարգով: Այս նոր LG հեռախոսն ունի 4.95 դյույմ Full HD էկրան, 8 մեգապիկսելանոց տեսախցիկ (առջևի տեսակցիկը 1.3 մեգապիկսել է),  16 ԳԲ (կամ 32 ԳԲ) ներքին հիշողություն, 2 Գբ օպերատիվ հիշողություն:  Սմարթֆոնի էկրանը պաշտպանում է Corning Gorilla Glass 3 ապակին: Սմարթֆոնի չափսերն են 137,84х69,17х8,59 մմ, իսկ քաշը՝ 130 գրամ: Սմարթֆոնը միացնելու և ղեկավարելու արտաքին կոճակները պատրաստված են կերամիկայից, ինչը թույլ է տալիս խուսափել մեխանիկական վնասվածքներից:Ըստ արտադրողների խոսքերի՝ սմարթֆոնի մարտկոցը հերիքում է 17 ժամ խոսելու, 60 ժամ երաժշտություն լսելու, 300 ժամ անոնիմ ռեժիմում աշխատելու, 8.5 ժամ Wi-Fi-ով ինտերնետ մտնելու կամ 7 ժամ՝ LTE ցանցով: Ինչպես և նախորդ մոդելը, այս սմարթֆոնը նույնպես ունի անլար լիցքավորելու հնարավորություն: Սմարթֆոնի վրա կա NFC, Bluetooth, GPS, հիրոսկոպ, ակսելերոմետր, կողմնացույց, ինչպես նաև ճնշման, մոտեցման և լուսավորության տվիչներ (датчик): Google Play Store-ից գնելու դեպքում Google Nexus 5-ի 16 Գբ-անոց մոդելն արժի 349 $, իսկ 32 Գբ-անոցը՝ 399$:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s