Chrome 32-ն ակտիվացրել է ինտերֆեյսի պատուհանների հետ աշխատանքը


1365195766_google_chromeGoogle ընկերությունը թողարկել է Chrome դիտարկիչի հերթական բետա տարբերակը: Թիվ 32-րդ արտադրանքն ակտիվացրել է գրաֆիկական ինտերֆեյսի պատուհանների հետ աշխատանքը: Այսպիսով՝ եթե միաժամանակ Ձեզ մոտ մի քանի տասնյակ էջեր են բաց, դուք կարող եք արագ իմանալ, թե դրանցից որ մեկում է միացել ձայնի ուղեկցությամբ գովազդային հոլովակ:

Էջերի փակման «իքս» նշանի մոտ հայտնվել է «աղմկոտ» էջերի ցուցիչ: Դրա տեսքը կախված է ակտիվության տեսակից. օրինակ՝ եթե կայքում երաժշտություն է միացել, պատուհանում կերևա բարձրախոսի նշան, իսկ եթե կատարվում է հեռարձակում վեբ տեսախցիկից՝ կարմիր օղակ:

Դիտարկիչը նաև կնախազգուշացնի, եթե օգտատերը մտնի «վատ» կայք կամ վնասակար ծածկագրով ֆայլ ներբեռնի: Այն կհայտնվի էկրանի ներքևի մասում:

Դիտարկիչի բետա տարբերակը հասանելի է Windows, Mac և Linux օպերացիոն համակարգերի համար: Chrome 32-ի կայուն տարբերակի թողարկումը ծրագրված է 2014-ի հունվարին:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s