Առաջիկա 10 տարիներին ռոբոտները մարդկանց «կվտարեն» գրասենյակներից


arm138209228966Փորձագետները կանխատեսում են, որ առնվազն 10 տարվա ընթացքում գրասենյակային աշխատողներ այլևս չեն լինի, այլ մարդուն ամբողջությամբ կփոխարինեն մեքենաները: Այս մասին գրում է Federal Post-ը:

«Վախենում եմ, որ այն օրը, երբ այլևս գրասենյակային աշխատակիցների մեծամասնության անհրաժեշտությունը չի լինի, սարերի հետևում չէ: Դրան նպաստում են արհեստական ինտելեկտ ստեղծող գիտնականների հաջողությունները»,- ասել է բրիտանական Celaton ընկերության գլխավոր տնօրեն Էնդրյու Անդերսոնը:

Ներկայումս արհեստական ինտելեկտը, օրինակ, կարող է աշխատատար գրասենյակային գործառույթներըկատարել ավտոմատ կերպով, իսկ նորագույն մոդելները կարող են այնպիսի որոշումներ ընդունել, որոնք հարիր են միայն մարդուն:

Արհեստական ինտելեկտը կարող է կարդալ և հասկանալ ամբողջ փաստաթղթի իմաստը` ուսումնասիրելով բառի օրինաչափությունները և արտահայտությունները բուն տեքստում: Հենց այս ունակություն էլ նվազագույնին է հասցնում գրասենյակային աշխատակիցների անհրաժեշտությունը:

Celaton ընկերության փորձագետները կարծում են, որ մինչև 2025-ը մեքենաները կկարողանան մշակել տեղեկատվությունը, շտկել խնդիրները, որոշումներ ընդունել և վերածրագրավորել իրենց:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s