Samsung-ը մշակում է եռակողմ դիսփլեյով սմարթֆոն


samsung-ces-2013-curved-oled-phone-frontՀարավկորեական Samsung ընկերությունը մշակում է եռակողմ դիսփլեյով սմարթֆոն: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց փոխանցմամբ՝ Galaxy շարքի նոր մոդելի էկրանը «կփաթաթվի» կորպուսին, որպեսզի օգտատերը կարողանա հաղորդագրությունը կարդալ ցանկացած անկյունից:

Ըստ տեղեկությունների՝ Samsung-ը ծրագրում է կիրառել Youm թարմացված տեխնոլոգիան, որը կիրառվել է կոր էկրանով Galaxy Round սմարթֆոնների ստեղծման համար:

Ընկերությունը մտադիր է այնպես անել, որ եռակողմ դիսփլեյի կողմերը կարողանան գործել միմյանցից անկախ: Samsung-ի նոր մշակման թողարկման ժամկետը դեռևս հայտնի չէ: Ինչպես հայտնել է պարբերականի աղբյուրներից մեկը՝ սմարթֆոնի ներկայացումը կարող է կայանալ 2014-ի երկրորդ կեսին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s