Մինչև 2017թ. սմարթֆոններն ավելի խելացի կլինեն, քան մարդիկ. վերլուծաբաններ


arm138478108733Չորս տարի հետո բջջային սարքերն այնքան խելացի կդառնան, որ կկարողանան կանխատեսել իրենց սեփականատիրոջ հաջորդ գործողությունը կամ նրա նոր գնումը: Ինչպես հաղորդում է hitech.vesti.ru-ն, նման կարծիք է պարունակում Gartner գործակալության վերլուծական զեկույցը:
«Մինչ 2017թ. սմարթֆոններն ավելի խելացի կլինեն, քան դուք»,- ասել է հետազոտության հարցերով ընկերության փոխնախագահ Կառոլինա Միլանեզին:
Փորձագետի խոսքով՝ 4 տարի հետո սմարթֆոնները, ըստ էության, կվերածվեն թվային քարտուղարների: Նրանք խելացի կդառնան այն առումով, որ ավելի շատ տեղեկատվության և գիտելիքների կտիրապետեն, քան մարդիկ: Դա հավանական կլինի միայն այն դեպքում, եթե օգտատերերն իրենք համաձայնեն պահել և մշակել իրենց տվյալները դրանցում:
Միլանեզիի խոսքով՝ սմարթֆոնները տեղեկատվություն կքաղեն օրագրերից, կվերլուծեն տարբեր ցուցիչների ցուցմունքները՝ հիմնվելով մարդու գտնվելու վայրի վրա և այլն: Սկզբում սմարթֆոնները կստանձնեն ընթացիկ խնդիրները՝ կարծում են Gartner-ում: Նրանք ավտոմատ կերպով կկազմեն գործերի ցուցակը, շնորհավորական ուղրեձ կհղեն ընկերներին տոներին, կպատասխանեն էլեկտրոնային փոստին, կընտրեն երթևեկության լավագույն տարբերակը խցանումների դեպքում:
Ավելի ուշ սարքերի վերահսկողության տակ կանցնեն կյանքի այլ բնագավառներ: Օրինակ, եթե օգտատերը կարևոր ժողովից ուշացել է, ապա սարքն ինքը կուղարկի ներողություններով նամակ:

Թողնել մեկնաբանություն