2014 թ.–ին բջջային բաժանորդների թիվը կգերազանցի Երկրագնդի բնակչության թիվը. Ericsson


6dcc40c983bb68da3feba6416c961d762014 թ.–ին բջջային բաժանորդների թիվը կգերազանցի Երկրագնդի վրա բնակվող մարդկանց թիվը, Digit.ru–ին տված հարցազրույցում հայտարարել է Ericsson–-ի փոխնախագահ և ընկերության տեխնոլոգիաների գծով տնօրեն Ուլֆ Էվալդսոնը։
«Ոլորտի ողջ կառուցվածքն այժմ փոխվում է։ Այսօր մենք ապրում ենք թվային կենտրոնացված աշխարհում, որն ունի զարգացման սպառողական փորձի բնույթ», – ասել է Էվալդսոնը։
Ըստ նրա` բջջային կապի զարգացման ևս մեկ ժամանակակից միտում է այն, որ մեզանից շատերի համար սմարթֆոններն անհրաժեշտություն են դառնում։ Արդեն 2013 թ.–ի առաջին եռամսյակում վաճառված բջջային հեռախոսների ավելի քան 50 տոկոսը սմարթֆոններ են` 2012 թ.–ի ընթացքում վաճառված 40 տոկոսի համեմատ։ Հինգ տարի պահանջվեց (2007–2012), որպեսզի օգտագործվող սմարթֆոնների թիվը հասնի միլիարդի, իսկ ընդամենը երկու տարուց (2014) այդ ցուցանիշը կհասնի երկու միլիարդի:

Քանի որ սմարթֆոնից օգտվելու ժամանակահատվածի 75 տոկոսը բաժանորդը ծախսում է ոչ թե ձայնային զանգերի, այլ սարքավորման այլ գործառույթների օգտագործման վրա, ապա տեխնոլոգիան դառնում է ավելի բարդ։
Էվալդսոնը նաև ընդգծել է, որ առօրյա կյանքում իրականացվող հաղորդակցության և տեղեկատվության փոխանակման աճը ավելի ու ավելի մեծ ազդեցություն է ունենում տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների արդյունաբերության վրա։ Տեղեկատվա-հաղորդակցական ցանցերի դերը փոխվում է, կապի հասանելիության պարզ միջոցից դրանք վերածվում են մեծ համակարգի մի մասնիկի, որը միավորում է բիզնեսը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ցանցային ռեսուրսները` ժամանակակից հասարակության պահանջներն ապահովելու համար։ Այս միտումներին համապատասխանելու համար հարկավոր է ունենալ համապատասխան տեխնիկական, օպերացիոն և կազմակերպչական ռեսուրսներ։
Կապի օպերատորներն իրենց հերթին պետք է պատրաստ լինեն ավելացնել սեփական եկամուտները նոր միջոցներով, օրինակ` իրենց ցանցի վրա տեղադրված սերվիսների (OTT ծառայություններ` Skype, Instagram և այլն, խմբ.) աշխատանքի փորձի գիտակցման և իրենց բաժանորդներին ներկայացվող նոր մուլտիմեդիոն ծառայությունների առաջարկների միջոցով։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s