Համացանցում հայտնվել է առաջին` 24 ժամանոց տեսահոլովակը ( տեսանյութ )


24 hours happy williamsՓառել Ուիլյամսի կատարմամբ Despicable Me մուլտֆիլմի երգի հիման վրա ստեղծվել է աշխարհի առաջին 24 ժամանոց տեսահոլովակը: Այսինքն, օրվա ցանկացած ժամին բացելով տեսահոլովակը կարող եք տեսնել այդ ժամին համապատասխան տեսահոլովակը: Հնարավորություն կա նաև փոխել տեսահոլովակի ժամը և տեսնել այդ ժամին համապատասխան տեսահոլովակն: Նշենք նաև, որ տեսահոլովակի ժամը փոխելուց սահուն անցում է կատարվում մյուս տեսահոլովակի վրա այնպես, որ երաժշտությունը չի ընդհատվում և շարունակվում է նույն վայրկյանից: Կարող եք նաև սոցիալական ցանցերում տարածել տվյալ պահին համապատասխան տեսահոլովակը:
Եկեք հաշվենք, թե քանի առանձին տեսահոլովակ է պարունակում այս տեսահոլովակը: Եթե 24 ժամը դարձնենք րոպե, ապա կստացվի 1440 րոպե: Այնուհետև 1440-ը պետք է բաժանենք 4-ի (մեկ առանձին տեսահոլովակը 4 րոպ է): Արդյունքում կստացվի, որ 24 ժամանոց այս տեսահոլովակը բաղկացած է 360 առանձին տեսահոլովակներից, որոնցից ամեն մեկում կարող եք տեսնել տարբեր մարդկանց, տեսարաններ և իրավիճակներ:

Հ.Գ.
Despicable Me մուլտֆիլմի մինիոններին կարող եք տեսնել գիշերվա ժամը 05:32-ին կամ ցերեկվա ժամը 16:40-ին:

visit

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s