Apple–ը գնում է Microsoft–ի մատակարար ընկերությունը


96068829bcce88bd58a624bdbddca451Apple ամերիկյան ընկերության աղբյուրը հաստատել է իսրայելական PrimeSense–ի գնման մասին հաղորդագրությունը, որն արտադրում է 3D–սենսորներ, այդ թվում Microsoft Kinect–ի համար, հաղորդում է Associated Press–ը` հղում անելով ամերիկյան ԶԼՄ–ներին։

Գործարքի վերջնական գումարը ներկա պահին անհայտ է։ Apple–ը նաև չի հաղորդում PrimeSense–ի ձեռք բերման նպատակը, գրում է РБК–ն։
Առաջին անգամ ամերիկյան ընկերության կողմից PrimeSense–ի գնման մասին հաղորդագրություն հայտնվել էր 2013թ.–ի ամռանը։ Այդ ժամանակ, ըստ չհաստատված հաղորդագրությունների, Apple–ը մտադիր էր ընկերության դիամց 280 մլն դոլար վճարել։
Ավելի վաղ` ամռանը, հայտնի դարձավ, որ մեկ այլ իսրայելական ընկերություն` Waze–ը, որը մասնագիտացված է սմարթֆոնների նավիգացիոն հավելվածների մշակման մեջ, 1,3 մլրդ դոլարի դիմաց  Google–ի սեփականությունն է դառնում։ Ըստ փորձագետների` գործարքը կարող է ուժեղ հարված հասցնել Apple–ի շահերին։
Մինչ օրս Waze հավելվածները հասանելի են եղել ինչպես Android համակարգով աշխատող հեռախոսներում, այնպես էլ iPhone Apple–ով։ Ավելին, iPhone–ի օգտատերերի կողմից առաջարկվող AppleMaps նավիգացիոն հավելվածի զգալի մասը հիմնադրվել է անմիջապես Waze քարտեզների վրա։ Սակայն, հաշվի առնելով Google և Apple սուր մրցակցությունը, հավանական է, որ այժմ Apple–ը չի կարող օգտվել Waze–ի պրոդուկտներից։
Apple–ն ամերիկյան ընկերություն է, որը զբաղվում է ծրագրային ապահովման, անձնական համակարգիչների, աուդիոփլեյերների, սմարթֆոնների և պլանշետների արտադրությամբ։ Ընկերությունում աշխատում է 60,4 հազար մարդ։ Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Կուպերտինո քաղաքում (Կալիֆորնիա նահանգ)։ — See more at: http://telecom.arka.am/am/news/business/apple_microsoft_123/#sthash.zURGeuCk.dpuf

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s