Instagram-ում կհայտնվի անձնական նամակագրության գործառույթ


InstagramBETA1_WebFacebook սոցցանցին պատկանող Instagram ֆոտոծառայությունը շուտով կարող է վերածվել լիարժեք սոցիալական ցանցի: Որոշ տվյալներով՝ ընկերությունը մտադիր է հավելվածում ներդնել անձնական հաղորդագրությունների փոխանակման համակարգ, ինչպես նաև խմբակային չաթի գործառույթ: Այս մասին Gigaom պարբերականին հայտնել են իրազեկ աղբյուրները:
Նոր գործառույթները կարող են հայտնվել արդեն Instagram-ի նոր տարբերակում: Այն հավանաբար կթողարկվի մինչև տարեվերջ: Բլոգը նշում է, որ դա հաջող ժամանակ է թարմացման համար, քանի որ սուրբծննդյան տոների շրջանում շատերն են ձեռք բերում նոր սմարթֆոն, իսկ անձնական նամակագրության գործառույթը կարող է շատերին ներգրավել ֆոտոծառայություն:
Ի սկզբանե Instagram-ը նախատեսված է եղել միայն լուսանկարների փոխանակման համար: Այնուհետև հավելվածում սկսել են գործել հեշթեգների համակարգն ու ֆիլտրման ենթակա 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր նկարահանելու հնարավորությունը: Վերջերս այնտեղ սկսել է նաև գովազդ հայտնվել:
Անձնական նամակագրությունը Instagram-ին կօգնի նոր ֆոտոծառայությունների դեմ պայքարում, ինչպիսին է, օրինակ, Snapchat-ը:

This slideshow requires JavaScript.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s