Ստեղծվել է մարտկոց, որը 10 անգամ երկար է աշխատում, քան սովորական մարտկոցները


wide_4029Սթենֆորդի համալսարանի գիտնականները մարտկոց են ստեղծել, որն ի վիճակի է «բուժել» ինքն իրեն: Այն 10 անգամ ավելի երկար է աշխատում, քան սովորական մարտկոցները: Առաջին թսետային նմուշները հնարավորություն են տալիս մարտկոցը լիցքավորել 100 փուլով՝ առանց հզորությունը նվազեցնելու: Ապագայում մշակումը կօգնի էականորեն երկարացնել սմարթֆոնների, պլանշետների և էլեկտրական մեքենաների  համար նախատեսված սնուցման տարրերի շահագործման տևողությունը:

Գաղտնիքը թաքնված է առաձգական պոլիմերային ծածկույթով էլեկտոդի մեջ, որը մարտկոցի շահագործման ընթացքում հայտնված միկրոճաքերը թաքցնում է  էլեկտրոդի մեջ:

«Ինքնաբուժումը կարևոր դեր է կատարում կենդանիների և բույսերի կյանքի տևողության մեջ, – մեկնաբանել է Սթենֆորդի համալսարանի գիտնական և այդ նախագծի ղեկավար Չաո Վանը:  –Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք այդ հատկությամբ օժտել լիտիում-իոնային մարտկոցները, որպեսզի դրանք աշխատեն հնարավորինս երկար»:

Էլեկտրոդը առաձգական պոլիմերով ծածկելու գաղափարը ծագել է Վանի գլխում լաբորատորիայի թիմի հետ ծանոթանալուց հետո, որն զբաղվում է ռոբոտների համար էլեկտրոնային մաշկ մշակելով: Այդ նպատակով օգտագործված նյութը նա վերցրել է որպես հիմք՝ պոլիմերիին ավելացնելով գրաֆիտի նանոմասնիկներ, որպեսզի նյութն էլեկտրական հոսանք հաղորդի:

«Մենք հայտնաբերել ենք, որ սիլիցիումային էլեկտրոդների շահագործման տևողությունը 10 անգամ մեծացել է այն բանից հետո, երբ մենք դրա վրա քսել ենք մեր իսկ կողմից ստեղծված պոլիմերը», –պատմել է Վանը՝ պարզաբանելով, որ մի քանի ժամվա ընթացքում այդ պոլիմերն ամբողջությամբ վերացնում է էլեկտրոդում առկա բոլոր միկրոճաքերը:

Լաբորատորիայի պայմաններում գիտնականներին հաջողվեց մարտկոցը լիցքավորել 100 փուլով առանց վերջինիս հզորությունը նվազեցնելու: Նպատակն է. սմարթֆոնների մարտկոցները լիցքավորելու դեպքում հասնել  500 փուլի, իսկ էլեկտրական մեքենաների մարտկոցները լիցքավորելու համար՝ 3000 փուլի:

Սիլիցիումային էլեկտրոդն ընտրվել է այն պատճառով, որ սիլիցիումը խոստումնալից նյութ է հանդիսանում էլեկտրոդներ պատրաստելու համար, քանի որ իր մեջ է ներառում մեծ քանակությամբ իոններ: Սակայն այդ հատկությունն ունի նաև իր հակառակ կողմը՝ յուրաքանչյուր լիցքավորման ընթացքում էլեկտրոդը մեծանում է առավելագույնս 3 անգամ, որը կրկին իր չափերին է վերադառնում մարտկոցը լիցքավորումից անջատելուց հետո: Այդ գործընթացը հանգեցնում է նյութի կառույցի արագ կործանմանը և սնուցման տարրի հատկությունների անկմանը:

Գիտնականները մտադիր են շարունակել իրենց աշխատանքները, սակայն տեխնոլոգիայի առևտրային թողարկման մասին դեռևս ոչինչ չի նշվում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s