Lumia 2520-ի գովազդում Nokia-ն ծաղրել է iPad-ին


safe_imageLumia 2520 պլանշետի գովազդում ֆիննական Nokia ընկերությունը ծաղրել է Apple-ի iPad պլանշետային համակարգիչը:
Հոլովակում ցուցադրվում է, որ եթե օգտատերը iPad է գնում, ապա հանդիսանում է պարանոիդ խանգարումով հիմար, որը երբեք ոչինչ չի հասկանում, հատկապես կանանցից:
Գովազդային հոլովակի հերոսը փորձում է իր ընկերների վրա տպավորություն գործել նոր պլանշետի օգնությամբ, որը մատիտից բարակ է: Նա հայտարարում է, որ իրեն այլևս ստեղնաշար պետք չէ, սակայն արդյունքում պարզվում է, որ դա այդպես չէ: Բացի դրանից՝ iPad-ի մարտկոցը սկսում է արագ նստել:
«Ես սխալ պլանշե՞տ եմ գնել»,- հարցնում է հոլովակի հերոսը և գալիս եզրակացության, որ իրեն անհրաժեշտ է Lumia 2520 մոդելը:
Lumia 2520-ն ունի 10.1 դյույմանոց 1920×1080 խտությամբ էկրան, 6.7 մեգապիքսելանոց տեսախցիկ, Snapdragon 800 պրոցեսոր: Օպերատիվ հիշողության ծավալը 2գբ է, իսկ ներկառուցված հիշողության ծավալը՝ 32 գբ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s