Samsung-ը ներկայացրել է բյուջետային Galaxy Grand 2 պլանշետաֆոնը


imagesSamsung ընկերությունը ներկայացրել է նոր պլանշետաֆոն: Galaxy Grand 2-ն ունի ընդլայնված՝ 5.25 դյույմանոց էկրան: Սարքն ունի 1.2 գիգահերց տակտային հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր, 1.5 գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Սարքը չի ապահովում աշխատանքը LTE ցանցերում, սակայն ունի Bluetooth 4.0, WiFi a/b/g/n մոդուլներ, GPS/GLONASS չիպ: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Սարքը կոչված է դառնալու Galaxy Note 3 պլանշետաֆոնի առավել մատչելի այլընտրանքը և պատճենում է դրա դիզայնը: Երկքարտ Grand 2-ի տեսախցիկը նույնն է մնացել՝ 8 մեգապիքսելանոց: Ինչպես Galaxy Grand-ի առաջին տարբերակը՝ նորույթն աշխատում է Android Jelly Bean ՕՀ-ով, սակայն արդեն թարմացված 4.3 տարբերակով: Սարքը կշռում է 163 գրամ, չափերը հետևյալն են՝ 146.8 x 75.3 x 8.9 մմ:

Samsung-ը դեռևս չի հայտնել նորույթի արժեքն ու վաճառքի մեկնարկի ամսաթիվը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s