Պլանշետները 2014 թվականին կզբաղեցնեն համակարգիչների համաշխարհային շուկայի 50%-ը


Samsung-Galaxy-Note-8-0-vs3Պլանշետային համակարգիչների մատակարարումները 2014 թվականին կարող են հասնել 285 միլիոնի մակարդակի, ինչը կկազմի պլանշետային համակարգիչների, համակարգիչների և նոութբուքերի համաշխարհային շուկայի ավելի քան 50 տոկոսը, հայտնում է  Digit.ru-ն`հղում անելով Canalys վերլուծական ընկերության հաշվետվությանը: 

Ընկերության հետազոտության համաձայն` համակարգչային շուկան այս տարվա երրորդ եռամսյակում աճել է 18 տոկոսով` չնայած ԱՀ-ների և նոութբուքերի մատակարարումների նվազմանը, միաժամանակ պլանշետների բաժնեմասն ընդհանուր ծավալում հասել է 40 տոկոսի: Canalys-ի կանխատեսումներով` պլանշետային սարքերի մատակարարումները կշարունակեն աճել և 2014 թվականին կհասնեն 285 միլիոնի, իսկ 2017 թվականին` 396 միլիոնի:
Պլանշետային շուկայի առաջատարներն առաջիկայում կմնան Samsung-ը և Apple-ը, թեև Canalys-ում չեն բացառում, որ երկուսն էլ կբախվեն այլ ընկերությունների աճող մրցակցությանը: Canalys-ի ավագ վերլուծաբան Թիմ Քոուլինգը նշում է, որ Apple-ի բաժնեմասը համակարգչային տեխնիկայի ընդհանուր շուկայում կնվազի, թեև ընկերությունը եկամտաբեր կմնա: Աճի տեմպերով առաջատարը, ըստ նրա, Microsoft ընկերությունը կլինի, որի համար շուկայի բաժնեմասը կաճի 2012 թվականի 2 տոկոսից մինչև 5 տոկոս 2014 թվականին: Դրա գլխավոր խնդիրը կմնա օպերացիոն երեք առանձին համակարգերի` Windows 8, Windows RT և Windows Phone զարգացման անհրաժեշտությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s