Nokia-ի նախկին աշխատակիցները թողարկել են Jolla սմարթֆոնը


This slideshow requires JavaScript.

Ֆիննական Jolla ընկերությունը հայտարարել է համանուն սմարթֆոնի թողարկման մասին: Սարքն աշխատում է նոր՝ Sailfish օպերացիոն համակարգով: Nokia-ի նախկին աշխատակիցների պատրաստած սմարթֆոնը Ֆինլանդիայում վաճառքի է հանվել 400 դոլարով: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Սպասվում է, որ սարքն այլ երկրների շուկա դուրս կբերվի հաջորդ ամիս: Հաղորդվում է, որ սմարթֆոնի պատվերներ են ստացվել 136 երկրներից:
Օպերացիոն համակարգը բաց է՝ այնտեղ կարելի է տեղադրել նաև ծրագրեր, որոնք նախատեսված են Android ՕՀ-ի համար:
Սարքը հիմնված է Snapdragon երկմիջուկանի պրոցեսորի վրա, ունի 4.5 դյույմանոց 960×54 պիքսել խտությամբ էկրան, 1 գբ օպերատիվ և 16 գբ ներկառուցված հիշողություն, ունի microSD քարտով հիշողության ավելացման հնարավորություն: Առջևի և հետևի տեսախցիկները համապատասխանաբար 2 և 8 մեգապիքսելանոց են: Սարքը նախատեսված է LTE ցանցերում աշխատանքի համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s