PowerUp՝ iPhone-ով ղեկավարվող թղթե ինքնաթիռներ (տեսանյութ, նկարներ)


This slideshow requires JavaScript.

80-90-ականների սերո՜ւնդ, հիշո՞ւմ եք թղթե ինքնաթիռների մրցակցությունը: PowerUp նախագծի հեղինակներն էլ են, հավանաբար, մանուկ հասակում պատրաստել թղթե ինքնաթիռներ, մրցել իրենց ընկերների հետ, նյարդայնացել, (որովհետև թղթե ինքնաթիռը կամակորություն էր անում՝ չէր ուզում երկար թռչեր) և վերջի վերջո երազել, որ մի օր կկարողանան ղեկավարել անօդաչու թռչող թղթերը:

Kickstarter.  PowerUp  նախագիծը խոստանում է թողարկել համանուն մի մոդուլ, որը հնարավորություն կընձեռնի սմարթֆոնի միջոցով հեռակառավարմամբ ղեկավարել թղթե ինքնաթիռները:                                                                                                                   Ամեն ինչ պարզ է՝ թռչող կառույցին, որը կարող եք ստեղծել ինքներդ, ամրանում է բնածխից պատրաստված չափազանց թեթև սարք, որի շնորհիվ ինքնաթիռը կթռչի այնպես, ինչպես կղեկավարի օպերատորը՝ iPhone-ը ձեռքին:                                                                        PowerUp մոդուլն արդեն երրորդ խմբագրությամբ կապահովի  10 րոպեանոց անդադար թռիչք (ներկառուցված մարտկոցը կլիցքավորվի  microUSB-միակցչի միջոցով) և կղեվարվի մինչև 55 մ հեռավորության վրա  (օգտագործվել է Bluetooth 4.0 Low Energy, կամ Smart —ահա թե ինչու նվազագույնը պետք է ունենալ  iPhone 4S): Նույնիսկ եթե ինքնաթիռն ընկնի, ոչինչ չի պատահի՝ մոդուլը հուսալիորեն պաշտպանված է:                                                      iPhone –ի համար նախատեսված արբանյակ-հավելվածն օժտված է գերազանց ինտերֆեյսով, որը ցույց է տալիս կողմնացույցը, մարտկոցի լիցքավորման մակարդակը, հեռավորության ցուցիչը, ինչպես նաև բարձրությունը կարգավորող լծակը: Եթե հեռախոսը թեքենք, ապա ինքնաթիռը նույնպես կթեքվի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s