Samsung Galaxy Note 3-ը և Galaxy Gear-ը Pixel խանութ-սրահում (տեսանյութ)


mwNews3900_1Pixel խանութ-սրահում մեկնարկել է Samsung Galaxy Note 3 սմարթֆոնի և Samsung Galaxy Gear խելացի ժամացույցի վաճառքը:


Samsung Galaxy Note 3-ն օժտված է 1920х1080 պիքսելների թույլատրելիությամբ 5.7-դյույմանոց էկրանով, որը պատրաստված է Super AMOLED տեխնոլոգիայով: Այն 8.3 մմ հաստությամբ կաղապարի հետ մեկտեղ կշռում է 168 գրամ (151.2х79.2х8.3): Նորույթն ստացել է big.LITTLE կառույցով 8-միջուկային պրոցեսոր (1.9 ԳՀց հաճախականությամբ 4 Cortex A15 միջուկ և 1.3 ԳՀց հաճախականությամբ 4 Cortex A7 միջուկ)՝ 3G-ցանցերի և 2.3 ԳՀց հաճախականությամբ 4-միջուկային պրոցեսոր՝ 4G ցանցերի համար: Samsung Galaxy Note 3-ն աշխատում է Android 4.3-ի հսկողության ներքո և ունի 3200 մԱ/ժ հզորությամբ մարտկոց: Սա աշխարհի ամենաառաջին սմարթֆոնն է, որ օժտված է 3 Գբ օպերատիվ հիշողությամբ:mwNews3900_0
Samsung Galaxy Note 3-ն ունի ինֆրակարմիր բնիկ, Bluetooth 4.0, NFC, MHL 2.0 մոդուլների սատարում: Galaxy Note 3 –ը կմատակարարվի 32 և 64 Գբ կուտակիչներով, դրա հետ մեկտեղ գաջեթում առկա է հիշողության քարտի համար նախատեսված բնիկ (մինչև 64Գբ):                                                                                                                                 Pixel խանութ-սրահում Samsung Galaxy Note 3-ի գինը կազմում է 340.000 դրամ:mwNews3900_3Galaxy Gear-ը օժտվել է 320х320 պիքսելների թույլատրելիությամբ 1.63-դյույմանոց էկրանով, HD տեսանյութ նկարահանելու հնարավորությամբ 1.9-Մպ տեսախցիկով (առկա է ավտոֆոկուս) և 800-ՄՀց պրոցեսորով:                                                                                 Galaxy Gear-ն ունի նաև 4 Գբ ներկառուցված հիշողություն (512 Մբ RAM) և 315 մԱ/ժ հզորությամբ մարտկոց; Այն կշռում է 74 գրամ, իսկ ֆիզիկական չափերն են 37х57х11 մմ: Նորույթն օժտված է ճշգրիտ ժամանակի ցուցադրությամբ, որը հնարավորություն է տալիս Samsung սմարթֆոնների հետ փոխազդել Bluetooth-կապի միջոցով: Ժամացույցը հնարավորություն է ընձեռնում ընդունել և ցուցադերլ սմարթֆոնի վրա եկած հաղորդագրությունները: Սատարվում է ձայնային կառավարումը:                                             Pixel խանութ-սրահում Galaxy Gear-ի գինը կազմում է 210.000 դրամ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s