Microsoft –ը համակարգիչների, բջջային սարքավորումների և կցորդիչների համար եզակի օպերացիոն համակարգ է պատրաստում


wide_4068Ներկա պահին Microsoft-ը շուկա է մատակարարում երեք օպերացիոն համակարգ՝ Windows 8, Windows RT և Windows Phone: Սակայն հայտնի է դարձել, որ ապագայում գոյություն կունենա Windows-ի միայն մեկ տարբերակ, որը հարմար կլինի ցանկացած սարքավորման համար:                                                                                                                           Ինչպես գրում է ZDNet աղբյուրի հայտնի լրագրող Մերի Ջո Ֆոլին, Microsoft-ը ակտիվորեն աշխատում է այն բանի վրա, որպեսզի միավորի իր օպերացիոն համակարգերը: «Ընկերությունն ունի Windows Phone, Windows RT և ամբողջական Windows: Սակայն երեք Microsoft օպերացիոն համակարգ այլևս չի լինի», – ասել է նա՝ հենվելով Microsoft-ում ունեցած իր սեփական աղբյուների վրա: Ֆոլիի խոսքերով, Windows-ի նոր խաչաձև-հարթակային տարբերակը կրում է «Threshold» կոդային անվանում և կթողարկվի 2015թ-ի գարնանը:                                                                                                                           Մինչ այդ Microsoft –ի օպերացիոն համակարգերի գծով փոխնախագահ Թերրի Մայերսոնը հայտարարել էր, որ ապագայում Windows RT-ն կաշխատի նաև սմարթֆոնների վրա, իսկ ներկա պահին ընկերությունում աշխատում են Windows-ի և Windows Phone-ի համար նախատեսված հավելվածների խանութները միավորելու վրա:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s