Vertu սմարթֆոնները հավաքվում են բրիտանական Ֆլիտ քաղաքի արվարձաններում (տեսանյութ, ֆոտոշարք)


wide_4077The Verge-ը հրապարակել է նկարների մի շարք, որոնք նկարվել են Vertu ընկերության գլխավոր գրասենյակում՝ բրիտանական Ֆլիտ քաղաքի արվարձաններում: Շինությունը բաժանված է երկու կեսի՝ մի կողմում տեղադրված է ադմինիստրացիան և դիզայներական բաժանմունքը, իսկ մյուս կողմում՝ արտադրամասն ու պատրաստի ապրանքների իրացման համար պատասխանատու ենթաբաժանմունքը:

This slideshow requires JavaScript.

 Շքեղ սարքերի հավաքմամբ զբաղվող աշխատակիցները կրում են լաբորատոր հագուստ և հատուկ կոշիկներ, որոնք կանխում են ստատիկ էլեկտրականության արտահոսքը: Ինչպես վստահեցնում են Vertu-ում, այն տարածքը, որտեղ շափյուղյա ապակին ամրանում է սմարթֆոնների կաղապարներին, նույնչափ մանրազերծված է, որչափ հիվանդանոցի վիրահատարանները:Հատուկ պաշտպանված տարածքում, որի մուտքի դուռը 38 սմ հաստություն ունի, պահվում են սմարթֆոնների արտադրության համար նախատեսված ամենաթանկարժեք նյութերն ու բաղադրիչները:                                                                       Կոնվեյերներ այստեղ չկան՝ յուրաքանչյուր աշխատակից անձամբ է պատասխանատու առանձին նմուշն սկզբից մինչև վերջ հավաքելու համար:Հավաքելուց հետո բոլոր սարքերն անցնում են փորձարկման միջով, որից հետո դրանք մանրազննին ուսումնասիրվում են մասնագետի կողմից:Vertu սմարթֆոններ հավաքողներից յուրաքանչյուրը պարտադիր դասընթացներ է անցնում, որը տևում է երեք ամսից մինչև մեկ տարի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s