Apple-ը գործարկել է ամանորյա նվերներով հավելված


arm138668355168Apple ընկերությունը հայտարարել է iTunes-ում ամանորյա նվերների բաշխման ամենամյա ակցիայի մեկնարկի մասին: 12 օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 26-ից հունվարի 6-ը, i-սարքերի տերերին ընկերությունը կուրախացնի անվճար հավելվածներով՝ երաժշտությամբ, ֆիլմերով և թվային խանութի այլ ծառայություններով: Այս մասին հայտնում է Vesti-ն՝ հղում անելով ընկերության մամլո ծառայությանը:Անակնկալը բաց չթողնելու համար Apple-ը խորհուրդ է տալիս տեղադրել «Նվերների 12 օր» ծրագիրը, որն արդեն հիմա կարելի է ներբեռնել App Store-ից: Պահանջվում է iOS 7-ից ոչ ցածր տարբերակ:                                                                                                 Սմարթֆոնների ու պլանշետների տերերը ծանուցումներ կստանան նոր առաջարկների մասին: iTunes-ից կարելի է օգտվել նաև համակարգչով, սակայն այդ դեպքում «ամանորյա» բաժինը ստիպված կլինեք ստուգել ձեռքով: Յուրաքանչյուր նվեր ներբեռնման համար հասանելի կլինի միայն մեկ օրվա ընթացքում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s