Նոր ֆունկցիա Instagram-ում: Անհատական հաղորդագրություններ (տեսանյութ)


131212112543-instagram-direct-620xaFacebook ընկերությանը պատկանող Instagram ծառայությունը ներկայացրեց Instagram Direct ֆունկցիան, որը թույլ է տալիս կոնկրետ մարդու կամ մարդկանց խմբի ուղարկել լուսանկարներ կամ վիդեոներ: Հիշեցնեմ, որ նախկինում հնարավորություն կար լուսանկարները կամ վիդեոները ցուցադրել միայն բոլոր հետևորդներին: Այս նոր ֆունկցիան հասանելի է iOS և Android համակարգերի համար նախատեսված Instagram-ի հավելվածի նոր տարբերակում: Այսինքն՝ նոր ֆունկցիան տեսնելու համար պետք է թարմացնել բջջային սարքի վրա տեղադրված Instagram հավելվածը:

Թարմացնելուց հետո ծրագրի վերևի աջ անկյունում կտեսնեք նոր նշան, որի վրա սեղմելով կբացվի անհատական նամակների էջը, որտեղ կտեղադրվեն Ձեզ ուղարկված նկարներն ու վիդեոները: Հետագայում՝ Instagram-ով որևէ լուսանկար կամ վիդեո տեղադրելու ժամանակ, ծրագրում կտեսնեք երկու տարբերակ՝ հետևորդներ կամ կոնկրետ մարդիկ (Followers, Direct): Կոնկրետ մարդկանց ուղարկված լուսանկարներն ու վիդեոները կտեղադրվեն Ձեր անհատական նամակների էջում, որտեղ հետագայում կարող եք հետևել, թե ովքեր են տեսել Ձեր ուղարկած նամակը:Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Իսկ Instagram-ի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s