Dodocase` նորաոճ պաշտպանիչ պատյաններ (տեսանյութ)


This slideshow requires JavaScript.

i-սարքավորումների գլխավոր առանձնահատկությունը անգերազանցելի դիզայնն ու ձեռքի ափի մեջ սարքավորումը պահելիս առաջացած հաճելի շոշափողական զգացողություններն են: Հավանաբար, այս երկու պատճառներն  են, որ Apple ընկերության երկրպագուները  չեն սիրում իրենց սարքավորումները թաքցնել պատյանի մեջ կամ նրանց վրա սոսնձել զանազան պիտակներ. գաջեթը կորցնում է իր ոճը, բացի այդ ձեռքի ափում այնքան էլ հարմարավետ չի տեղավորվում: Այսօր, սակայն , կխոսենք մի աքսեսուարի մասին, որը պետք է որ դուրեկան լինի բոլոր նրանց, ովքեր կտրականապես դեմ են iPad-ը զանազան պատյանների մեջ տեղավորելուն:Խոսքը Dodocase անվանումը կրող  պատյանի մասին է, որը կարելի է համարել իսկական  հայտնություն` ոճը և պլանշետով աշխատելիս առաջացած զգացողությունները գնահատող մարդկանց համար: Բանն այն է, որ Dodocase-ը աչքի է զարնում iPad-ի համար ստեղծված պատյանների շարքում, առաջին հերթին պատրաստման ժամանակ օգտագործված նյութերով. կաշվի տպավորություն թողնող մարոկկոյական կտորից և գրքի թանկարժեք կազմ հիշեցնող բամբուկից:                                                                                                         Օգտագործված նյութերը միանշանակ դրական են ազդում  պատյանի արտաքին տեսքի վրա, բացի այդ պատյանը շատ հարմար տեղավորվում է ձեռքի ափում: Իրոք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե դու ձեռքերումդ գիրք ես պահել. այստեղ իր բաժին ներդրումն ունեն բամբուկի և կտորի արձակած հոտերը: Պատյանի ստեղծողները սրանով հարգանքի տուրք են մատուցում գրքի կազմերի ստեղծման ավանդույթներին. Dodocase-ն արտադրվում է կազմարարական գործի ավանդական մեթոդների կիրառման արդյունքում: Արտաքին տեսքի գեղագիտությունից բացի Dodocase-ն առանձնանում է իր գործառնական հնարավորություններով: Պատյանն ստեղծողներն առաջարկում են պատյանն օգտագործել երկու տարբերակով. տեսանյութ դիտելու համար առջևի ՙշապիկը՚ կարելի է ետ ծալել և այն կսկսի կատարել տակդիրի դեր, բացի այդ փակ վիճակում Dodocase-ը հարմար կլինի տպելու համար, փոքր ինչ վեր բարձրացնելով պլանշետի մի եզրը:                                                Գուցե ոմանց կթվա, թե Dodocase-ի օգտագործման թվարկված եղանակները ՙհորինված են՚, քան դրանք մտահղացված են եղել, համենայն դեպս, դրանք իսկապես աշխատող տարբերակներ են: Դիտեք տեսանյութը, և կհամոզվեք:                                               Պլանշետը ամրանում է Dodocase-ի մեջ 4 ռետինե ներդրուկների օգնությամբ, որոնք տեղադրված են անկյուններում. սարքը  պատյանում տեղավորում է ձիգ և ամենևին էլ դուրս չի սահի, ի հեճուկս թվացյալ պարզության:                                                                        Բամբուկե պատյանի վրա  կան նաև կտրվածքներ կոճակների և բնիկների համար, բացառություն է կազմում բարձրախոսը, որի համար բացվածք նախատեսված չի, սակայն դա ամենևին չի ազդում ապարատի ձայնի հնչողության վրա:                                            Պաշտպանում է արդյոք Dodocase-ն iPad-ը: Այո, պաշտպանում է. բամբուկե կմախքը և ձիգ գործվածքը գերազանց կերպով ծածկում են պլանշետը բոլոր կողմերից, իսկ էկրանը ծածկվում է ՙշապիկով՚, որը կարելի է հուսալիորեն սեղմել պլանշետին հատուկ ճկվող կաշեփոկի օգնությամբ, որը ՙխնձորային՚ Smart Cover-ի նման կարողանում է արգելափակել և արգելափակումից հանել գաջեթը:                                                                       Ամբողջապես  Dodocase-ն անհավանական ոճային և հարմարավետ լուծում է պլանշետի պաշտպանության համար, բացի այդ ապշեցուցիչ  գեղեցիկ աքսեսուար է, որը ոչ միայն չի փչացնի սարքավորման արտաքին տեսքը, այլև նրան կհավելի ռետրո հմայք:                            Ի դեպ, Dodocase-ի որակը ըստ արժանվույն գնահատվել է ՙաշխարհի հզորների՚ կողմից. այս պատյանը գրավել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք  Օբամայի ուշադրությունը:                Վերջում ցանկանում ենք շնորհակալություն հայտնել iCentre.am խանութ-սրահին, որը հանդիսանում է Dodocase-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում,  թեստավորումն անցկացնելու հնարավորություն ստեղծելու համար:                                                    Dodocase-ը մատչելի կլինի բազմաթիվ գունային տարբերակներով. որոնք զանազանվում են ներքին “շապիկների” գույներով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s