Google-ը թողարկել է կորցրած հեռախոսները գտնելու համար նախատեսված հավելված


անդրոիդ գողացվածՄի քանի ամիս առաջ Google ընկերությունը ներկայացրեց Android Device Manager ծառայությունը, որը նախատեսված է Android-ով աշխատող կորցրած կամ գողացված բջջային սարքեր որոնելու համար: Հիշեցնեմ, որ վեբ ինտերֆեյսի միջոցով օգտատերը կարող է քարտեզի վրա գտնել իր հեռախոսը միայն այն պայմաններում, եթե բջջային սարքն անջատված չի և միացված է ինտերնետին: Օգտատերը կարող է նաև զանգել իր բջջային սարքի վրա, ինչպես նաև ջնջել սարքի հիշողությունը կամ արգելափակել այն: Այսպիսով՝ որպես վեբ ինտերֆեսյի լրացում, Google-ը թողարկեց նաև այդ ծառայության բջջային հավելվածը: Հավելվածի միջոցով նույնպես հնարավոր է գտնել կորցրած հեռախոսները և կատարել վերևում թվարկված գործողությունները: Այսինքն Android Device Manager հավելվածը պարունակող բջջային սարքով կարող եք գտնել մեկ այլ բջջային սարք, որը կապված է նույն պրոֆիլին և հասանելի է ինտերնետում: Android Device Manager հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s