Չինացիները կհեղեղեն սմարթֆոններով


huawei-p6Չինաստանից սմարթֆոններ արտադրող չորս նշանավոր ընկերություններ ZTE-ն, Huawei-ն, Coolpad-ն ու  Lenovo-ն պատրաստվում են հաջորդ տարում միասին վաճառել ավելի քան 200 միլիոն հաղորդակից:
DigiTimes-ի վկայությունների համաձայն, վերոնշյալներից յուրաքանչյուրը մտադիր է 2014թ-ին իրացնել նվազագույնը 50 միլիոն «խելացի հեռախոս»: Հասկանալի է, որ սարքավորումների մեծամասնությունը կաշխատի Google Android բջջային հարթակի հսկողության ներքո: Նման բուռն աճը շատ հավանական է. առաջին հերթին, Չինաստանը պատրաստվում է գերարագ 4G LTE բջջային ծածկույթը տարածել ամբողջ աշխարհով, և, երկրորդ հերթին, այդ ընկերությունները ձեռնարկում են ամեն հնարավոր բան, որպեսզի գրավեն արևմտյան սպառողների վստահությունը:                                                               Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում  Huawei-ին հաջողվեց սմարթֆոններ արտադրողների համաշխարհային վարկանիշում զբաղեցնել երրորդ տեղը՝ առաջ անցնելով  LG-ից: Lenovo-ն կարողացավ բարձրանալ մինչև հինգերորդ դիրքը:                                                       Արդյունքում մենք կտեսնենք հանրաճանաչ ֆիրմաների 300 միլիոն նոր սմարթֆոնները՝ նրանք իսկապես որոշել են իրենց կայուն տեղն ունենալ առաջնորդների վարկանիշում՝ ետ մղելով Nokia, HTC, Motorola Mobility և BlackBerry ընկերություններին և մրցակցել  LG –ի ու Sony Mobile-ի հետ: Այնուամենայնիվ ոչ ոք չի համեմատվում Samsung-ի հետ, որը միայնակ մտադիր է վաճառել  330 միլիոն հաղորդակից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s