iOceanX7` ոչ թանկարժեք հինգ դյույմանանոց քառամիջուկ սմարթֆոն (տեսանյութ)


Original-iocean-X7-Elite-Quad-Core-MTK6589T-Iocean-X7-Elite-Andriod-4-2-phone-5-FHDԳերազանց, ֆունկցիոնալ, ոչ թանկարժեք, նորաոճ, թերևս, այսպես կարելի է բնութագրել iOceanX7 Elite սմարթֆոնը:Նրա տարբերակիչ հատկություններն են ոչ բարձր գինը, երկու SIM քարտերի սատարումը և առաջնակարգ միջուկը:Նորաոճ, չափից դուրս բարակ` 8,95 մմ հաստության սմարթֆոնն, անշուշտ, կգրավի ձեր ուշադրությունը: Սմարթֆոնն ունի սուր անկյուններով ուղղանկյանձև և խիստ արտաքին: Սարքավորման կաղապարը պատրաստված  է բարձրորակ և, իրոք, ամուր պլաստիկից, որը կայուն է քերծվածքների և այլ վնասվածքների նկատմամբ: Ապարատը մատչելի կլինի սև և սպիտակ գույներով:Կինոնկարների և լուսանկարների դիտումը մեծ ցուցասարքի օգնությամբ, որի անկյունագիծը կազմում է 5 դյույմ, միայն բավականություն կպատճառի: Հագեցած և վառ գույները, տեսադիտման լավ անկյունները, FullHD թույլատրելիությունը, մոտ 16 մլն գույների սատարումը, դա այն ամենը չէ, ինչով կարող է պարծենալ iOceanX7 Elite սմարթֆոնի ցուցասարքը: Աներևակայելի 13 Մպ-անոց հիմնական տեսախցիկը լիարժեքորեն կարող է փոխարինել լուսանկարչական ապարատը: Հիմնական խցիկի օգնությամբ կատարված լուսանկարները ձեզ կզարմացնեն գույների հագեցվածությամբ, պայծառությամբ ու բարձրորակությամբ: Ինչու ձեռք բերել լուսանկարչական ապարատ, եթե այն կարող եք ունենալ ձեր սմարթֆոնում: Սարքավորումը հագեցած  է նաև  ճակատային խցիկով, որի օգնությամբ կարելի է կատարել տեսազանգեր Skype ծրագրի միջոցով, որն օժտված է տեսագրման սատարմամբ:                                                                                      Համակարգի արագագործությունը կասկածանքի տեղ չի թողնում, քանի որ դրա համար պատասխանատու է քառամիջուկ MTK6589T պրոցեսորը, որի տակտային հաճախականությունը հասնում է 1,5 ԳՀց-ի: Ոչ մի հավելված իրեն անհաջող չի դրսևորում, քանի որ օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 2 Գբ: Բազմաքանակ լուսանկարները, տեսանյութը և աուդիոֆայլերը, հավելվածներն ու խաղերը կարելի է պահել անսահմանափակ քանակությամբ. ներկառույց հիշողության ծավալը 32 Գբ է, որը microSD  փոքրիկ քարտի օգնությամբ կարելի է ընդլայնելով դարձնել 64 Գբ, այսինքն, ստանալ մի ծավալ, լիովին բավարար այդ բոլոր նպատակների համար:                                                                   Զգացեք Android օպերացիոն համակարգի բոլոր առավելությունները նորագույն 4.2 տարբերակի շնորհիվ. բոլոր անհրաժեշտ հավելվածները միշտ հասանելի են: Միշտ կապի մեջ կլինեք երկու SIM քարտերի շնորհիվ:Առկա է նաևWi-Fi, Bluetooth, GPS…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s