CES 2014՝ SD քարտի չափերով Intel Edison համակարգիչ (տեսանյութ)


mwNews4144_0CES 2014 ցուցահանդեսի շրջանակներում  Intel ընկերությունը փոքրիկ համակարգիչ է ներկայացրել, որն անվանվում է  Edison: Անձնական համակարգիչը հիմնված է Intel Quark պրոցեսորի վրա և ստեղծված է  SD քարտի տեսքով:Աշնանը կայացած IDF  2013 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված  Intel Quark չիպերը մեծ կիրառություն են ստանում: Հիշեցնենք, որ այս դեպքում խոսքը գնում է երկմիջուկային պրոցեսորի մասին, որն ստեղծված է 22-նանոմետրանոց տեխգործընթացի նորմաներով: Չիպի աշխատանքային հաճախականությունը  400 ՄՀց է, դրա հետ մեկտեղ բյուրեղի տարածությունը 5 անգամ ավելի քիչ է, իսկ էներգիայի սպառումն ավելի ցածր, քան ներկայիս  Intel Atom պրոցեսորներում: Նման տեխնիկական բնութագրերը ընկերությանը հնարավորություն են ընձեռել ստեղծել բավականին կոմպակտ համակարգ: Նշենք, որ SoC Intel Quark-ից բացի  Intel Edison համակարգիչը ներառում է Wi-Fi և Bluetooth անլար կապի մոդուլներ: Համակարգիչը կաշխատի տարբեր օպերացիոն համակարգերով, դրա հետ մեկտեղ հատուկ շեշտ է դրվել  Linux ՕՀ-ի և Open Source-ի սատարման, ինչպես նաև App Store սեփական հավելվածների խանութի հետ աշխատելու հնարավորության վրա:                  Համակարգի հնարավորությունները ցուցադրելու համար առաջարկվել է  “Nursery 2.0” կոնցեպտը:  Mimo ցուցիչով մանկական հագուստը հնարավորություն է տալիս հետևել փոքրիկի տարատեսակ պարամետրերը՝ տվյալները փոխանցելով  Intel Edison-ի հիման վրա աշխատող բաժակի վրա: LED-ցուցիչի միջոցով հնարավոր է դատել երեխայի վիճակի մասին: Դրա հետ մեկտեղ խոսքը գնում է ոչ միայն իրական ժամանակում հետևելու, այլ նաև պրակտիկ գործողությունների մասին: Օրինակ, ավտոմատ կերպով կաթը եռում է, երբ երեխան արթնանում է:                                                                                                                 Իհարկե դա միայն առաջին քայլերն են  «Internet of Things» կոնցեպցիայի ուղու վրա: Նոր գաղափարները ընկերությունը կընդունի ոչ միայն հետաքրքրությամբ, այլ նաև կսատարի: Արտադրողը մրցույթ է հայտարարել Intel Edison –ի համար նախատիպեր և հավելվածներ մշակելու վերաբերյալ՝  «Make it Wearable», որի մրցանակային ֆոնդը կազմում է  $1,3 միլիոն:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s