CES 2014` երկու նոր մանկական պլանշետ է ներկայացվել OLPC նախագծի շրջանակներում


wide_4145OLPC (One Laptop Per Child) նախագծի շրջանակներում դեռևս ոչ մի անոնս տեղի չէր ունեցել: Եվ ահա, CES 2014 ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել է միանգամից երկու պլանշետ՝ XO-2 և XO-10:                                                                                                   XO-2 մոդելում կիրառվել է 7-դյույմանոց էկրան, իսկ  XO-10-ում՝ 10,1-դյույմանոց: Երկու դեպքերում էլ նկարի թույլատրելիությունը  1024×600 պիքսել է: Պլանշետներն օժտվել են 2-միջուկային պրոցեսորով, 1 Գբ օպերատիվ հիշողությամբ, 8 Գբ ֆլեշ-հիշողությամբ, Wi-Fi, Bluetooth և GPS մոդուլներով: Ճակատային վահանակի վրա տեղադրված է 2-Մպ տեսախցիկ, իսկ ետնամասային վահանակի վրա՝ 5Մպ տեսախցիկ:  XO-2 պլանշետի մարտկոցն ապահովում է մինչև 7 ժամվա ինքնավար աշխատանք, իսկ  XO-10-ն ի վիճակի է աշխատել մինչև 12 ժամ:                                                                                                      Որպես օպերացիոն համակարգ կիրառվում է OLPC Dreams  ինտերֆեյսով Android 4.4 KitKat: Նորույթները պարունակում են նախապես տեղադրված 100 հավելված՝ անգլերեն և իսպաներեն լեզուներով, որոնց գինը գնահատվում է մոտավորապես $200: Դրա հետ մեկտեղ  XO-2-ի  գինը $149 է, իսկ XO-10 –ինը՝ $199:  Այդ պլանշետի հետ միասին մատակարարվում է նաև  Bluetooth-ստեղնաշար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s