Microsoft-ն այսօրվանից դադարեցնում է Windows XP-ի սպասարկումը


Create-New-Task

Microsoft կորպորացիան այսօրվանից դադարեցնում է Windows XP օպերացիոն համակարգի և Office 2003 գրասենյակային փաթեթի տեխնիկական սպասարկումը: Ամերիկյան համակարգչային հսկայի ղեկավարությունը նախազգուշացրել է, որ 12 տարի առաջ հայտնված ՕՀ-ն այլևս չի թարմացվի: Հենց թարմացումներն են պաշտպանում համակարգիչը նորանոր վիրուսներից, լրտեսող ծրագրերից և այլ սպառնալիքներից:

Windows XP-ի օգտատերերը կարող են շարունակել օգտվել համակարգից, սակայն նրանց համար կհայտնվեն որոշակի ռիսկեր:

Microsoft-ի մասնագետները խորհուրդ են տալիս օգտատերերին անցում կատարել ավելի նոր տարբերակների՝ Windows 7-ի կամ Windows 8-ի:

2014 թվականի մարտ ամսին հրապարակված NetMarketShare  ընկերության տվյալների համաձայն աշխարհի համակարգիչների 27,69%-ի վրա տեղադրված է Windows XP:

  

 Մնաս բարով Windows XP

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s