Վաճառքի է հանվել երկու օպերացիոն համակարգով սմարթֆոն


arm139720214711

Եվրոպայի երկրներում սկսվել է Revolution սմարթֆոնի վաճառքը, որն ունի երկու օպերացիոն համակարգ՝ Android և Firefox OS: Նորույթը կարելի է գնել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում:

Սարքը թողարկել է իսպանական Geeksphone ընկերությունը: Այն առաջինն էր Եվրոպայում, որ 2009-ին Android սմարթֆոն մշակեց: Revolution մոդելով արտադրողը որոշել է հերթական հեղափոխությունն անել՝ թույլ տալով օգտատերերին ազատ անցում կատարել Google-ի և Mozilla-ի ՕՀ-ների միջև:

The Telegraph-ի փոխանցմամբ՝ Revolution-ն ունի երկմիջուկանի Intel Atom պրոցեսոր, 2 գբ օպերատիվ հիշողություն: Սարքն ունի 4.7 դյույմանոց qHD դիսփլեյ՝ IPS մատրիցայով, 8 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ և 1.3 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s