Yahoo-ն մտադիր է դառնալ iPhone-ի գլխավոր որոնողական համակարգը


arm139774593725

Yahoo-ի ղեկավարությունը մտադիր է Apple-ի բջջային սարքերում «որոնողական հեղաշրջում» իրականացնել: Re/code պարբերականի տվյալներով՝ ընկերությունը լի է վճռականությամբ համոզելու Apple-ին օգտատերերին տրամադրել Yahoo-ով լռելյայն որոնում՝ Google-ի որոնողական ծառայության փոխարեն:
Ներկայում iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի Safari դիտարկիչի բջջային տարբերակում և այլ համակարգային հավելվածներում համացանցային որոնման համար կիրառվում է Google-ը:

Apple-ը սկսել էր համագործակցությունը որոնողական հսկայի հետ դեռևս առաջին iPhone-ից (2007 թ), և չնայած Android-ի՝ շուկա թողարկումից հետո հարաբերությունների խարխլմանը, մինչ օրս Apple-ը Google-ի որոնումից չի հրաժարվել: Օգտատերերին, սակայն, տրված է ցանկության դեպքում որոնումն այլ համակարգերով կատարելու հնարավորություն:

Re/code-ի աղբյուրների տվյալներով՝ խոսքը դեռևս որևէ պայմանավորվածության մասին չէ, սակայն ընկերության ղեկավար Մարիսա Մայերն արդեն քննարկել է հեռանկարները Apple-ի մի քանի թոփ մենեջերների հետ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s