Microsoft-ը ներկայացրեց 3-րդ սերնդի Surface պլանշետը (տեսանյութ)


Microsoft ընկերությունը շարունակում է ներկայացրեց 3-րդ սերնդի Surface պլանշետը: Ի տարբերություն նախորդ երկու մոդելների, այս Surface 3 պլանշետն ունի 12 դյույմանոց ClearType էկրան՝ 2160×1440 պիկսելների թողունակությամբ: Չնայած էկրանի մեծությանը, Surface 3-ը ավելի բարակ է և թեթև: Microsoft Surface Pro 3 պլանշետի բազային տարբերակն ունի 1,6 Գհց հաճախականությամբ աշխատող Intel Core i3 պրոցեսոր, Intel HD 4400 գրաֆիկական մոդուլ, 4 Գբ օպերատիվ հիշողություն և 64 Գբ ներքին հիշողություն:

Պլանշետի ավելի կատարելագործված մոդելները հագեցած են Core i5 կամ i7 պրոցեսորներով, ինչպես նաև ներառում են 8 Գբ օպերատիվ ու 128/256/512 Գբ ներքին հիշողություն: Պլանշետի վրա տեղադրված են Wi-Fi և Bluetooth 4.0 մոդուլներ, սակայն այն չի պարունակում 3G/LTE մոդեմ: Այս թերությունը կարելի է լրացնել արտաքին մոդեմի հաշվին, որը հնարավոր է միացնել պլանշետի USB 3.0 պորտին:

Ինչև, նախորդ երկու տարբերակներում, այստեղ նույնպես առջևում և հետնամասում տեղադրված են 5 մեգապիկսելանոց տեսախցիկներ: Surface Pro 3-ում տեղադրված են ավելի հզոր ստերեոդինամիկներ, որոնք ունեն Dolby Audio հնարավորություն: Surface Pro 3 պլանշետը աշխատում է Windows 8.1 Pro օպերացիոն համակարգով:

Ի տարբերություն նախորդ տարբերակների, նոր Surface պլանշետը կարող է հանդես գալ որպես գրաֆիկական պլանշետ: Սարքի էկրանը ընդունում է սեղմումների 256 մակարդակ: Պլանշետի կոմպլեկտի մեջ ներառվում է նաև ֆիրմային Surface Pen գրիչը, որի վրա տեղադրված կոճակը սեղմելու դեպքում Surface Pro 3 պլանշետի վրա բացվում է OneNote ծրագիրը։

Surface 3 Pro պլանշետի գինը կախված է կոնֆիգուրացիայից: Core i3 պրոցեսորով, 4Գբ օպերատիվ հիշողությամբ և 64Գբ ներքին հիշողությամբ պլանշետի բազային մոդելը արժի 799$:

Intel Core i3, 64 GB storage and 4 GB of RAM—$799

  • Intel Core i5, 128 GB storage and 4 GB of RAM—$999
  • Intel Core i5, 256 GB storage and 8 GB of RAM—$1,299
  • Intel Core i7, 256 GB storage and 8 GB of RAM—$1,549
  • Intel Core i7, 512 GB storage and 8 GB of RAM—$1,949
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s