LG-ն ներկայացրեց լազերային ավտոֆոկուսով G3 սմարթֆոնը


LG_G3_4LG-ն ներկայացրեց լազերային ավտոֆոկուսով G3 սմարթֆոնը: Սարքի կորպուսը պատրաստված է արտաքուստ մետաղի նմանվող հատուկ ծածկույթով պոլիկարբոնատային պլաստիկե նյութից:

Տեսախցիկը ստացել է պատկերի OIS+ օպտիկական կայունացուցիչ և աղմուկի ճնշման կատարելագործված համակարգ: Սմարթֆոնը շուկայում կմրցակցի այնպիսի սարքերի հետ, ինչպիսիք են Samsung Galaxy S5-ը, HTC One-ը (M8), Sony Xperia Z2-ը և այլն:

Այն ներկայացնելիս ընկերությունը հատուկ շեշտը դրել է դիսփլեյի, տեսախցիկի և դիզայնի վրա: LG G3-ն ունի 5.5 դյույմանոց Quad HD էկրան (2560 х 1440 պիքսել):

Սարքն ունի քառամիջուկ Snapdragon 801 պրոցեսոր, աշխատում է Android ՕՀ-ի ամենավերջին տարբերակով՝ 4.4.2 (KitKat):

Լազերային ավտոֆոկուսով զինված տեսախցիկը 13 մեգապիքսելանոց է: Առջևի 2 մեգապիքսելանոց տեսախցիկն ունի սելֆիի նկարահանման համակարգ: Սարքը կայուն է քերծվածքների հանդեպ:

LG G3-ը Հարավային Կորեայում վաճառքում կհայտնվի հաջորդ շաբաթ, մինչդեռ Եվրոպայում հեռախոսը հասանելի կլինի հունիսին: Սմարթֆոնի գնի մասին չի հաղորդվում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s