Apple-ի iWatch ժամացույցները վաճառքի կհանվեն հոկտեմբերին՝ 200-300 դոլարով


iwatch

Ամերիկյան Apple ընկերությունը iWatch ժամացույցները կներկայացնի սեպտեմբերին: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ սարքը վաճառքի կհանվի արդեն հոկտեմբերին, արժեքը կտատանվի 199-299 դոլարի սահմաններում:

«Խելացի» ժամացույցների օգնությամբ օգտատերերը կարող են հետևել իրենց ֆիզիկական վիճակին, քնին, չափել զարկերակային ճնշումը և արված քայլերի, վարժությունների քանակը: Սարքը կաշխատի iOS բջջային օպերացիոն համակարով: Հաղորդվում է, որ ժամացույցները կունենան OLED էկրան:

Ավելի վաղ ընկերության ավագ փոխնախագահ Էդի Կյուն հայտարարել էր, որ 2014 թվականին Apple-ը պատրաստվում է թողարկել իր լավագույն արտադրանքները, որոնք ինքը տեսել է կորպորացիայում աշխատանքի 25 տարիներին:

iWatch-ի շուրջ բազմաթիվ շշուկներ են պտտվում, դրանցից վերջինը վերաբերում է էկրանի դիզայնին. փորձագետները կարծում են, որ այն կլոր կլինի:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s