«Խելացի» և նորաձև Bluetooth-մատանի կանանց համար (տեսանյութ)


Համացանցում սկսվել է Ringly մատանիների նախնական պատվերների ընդունումը: Այն կանացի «խելացի» մատանի է, որն ազդանշան է տալիս սմարթֆոնին ստացված ծանուցումների մասին՝ մատի թափահարումով և փոքր լուսադիոդի թարթումով: Այն կզգուշացնի կանանց օրացույցում նշված հանդիպումների մասին, կծանուցի ստացված զանգի, հաղորդագրության, էլեկտրոնային նամակի, սոցցանցերում ստացված հաղորդագրությունների մասին:

Կարելի է կարգավորումներն այնպես դասավորել, որ հստակ մարդուց հաղորդագրություն ստանալու դեպքում արձակվի կանաչ լույս, իսկ Facebook-ում ստացված հաղորդագրոթյուններն արտացոլվեն կապույտով: Հասանելի է լուսադիոդի 5 գույն: Տվյալների փոխանցումը Ringly-ի և սմրաթֆոնի միջև կատարվում է Bluetooth-ով:

Աքսեսուարը լիցքավորվում է USB լարով՝ հայտնում է Ringly.com-ը: Նախնական պատվերով՝ նորույթն արժե 145-185 դոլար: Աշնանը, երբ սկսվեն մատակարարումները, այն կարժենա 195-245 դոլար:

Ծրագրվում է նաև տղամարդկանց համար նախատեսված տարբերակի թողարկում, սակայն հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s