Microsoft-ը 2015-ի հունվարից կդադարեցնի Windows 7-ի բազային սպասարկումը


3788827

Ամերիկյան Microsoft կորպորացիան կդադարեցնի Windows 7 օպերացիոն համակարգի բազային սպասարկումը 2015 թվականի հունվարի 13-ից: Ինչպես հայտնում է բրիտանական Digital Spy պորտալը, դրանից հետո՝ մինչև 2020 թվականը, կսկսվի ընդլայնված սպասարկումը, որն առաջարկում է անվտանգության համակարգի համար թարմացումների տեղադրում և վճարովի ուղղումներ:

«Ընդլայնված սպասարկումը կտևի 5 տարի և կներառի անվտանգության համակարգի համար անվճար թարմացումներ, ինչպես նաև վճարովի շտկումներ»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Microsoft-ը ընդլայնված սպասարկման ռեժիմի կփոխադրի ևս մի քանի արտադրանքներ, որոնց թվում են՝ Windows Server 2008-ը, Windows Phone 7.8-ը, Windows Storage Server 2008-ը, Exchange Server 2010-ը և Dynamics-ը:

Ապրիլի 8-ին ընկերությունը դադարեցրել էր հայտնի Windows XP-ի տեխնիկական սպասարկումը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s