Ինչպիսին է իրականում Samsung-ի միջակ սմարթֆոնը՝ Galaxy Alpha-ն


This slideshow requires JavaScript.

Վերջերս լուրեր են տարածվել այն մասին, որ Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել Galaxy Alpha սմարթֆոնների նոր գիծը, որը պետք է մրցակցի iPhone 6-ի հետ: Ենթադրվում էր, որ սարքավորումները մետաղական կաղապար և բարձրակարգ միջուկ կստանային: Ինչպես պարզվել է «լրտեսական» լուսանկարներից, որոնք հրապարակվել են SamMobile կայքում, Galaxy Alpha-ի բնութագիրը հեռու է ֆլագմանայինից:

Իրականում սարքավորումը սովորական միջին չափանիշներով Android սմարթֆոն է, այն ունի 4,7- դյույմանոց HD դիսփլեյ, 32 ԳԲ ֆլեշ հիշողություն, ինչպես նաև Exynos 5 Octa կամ Snapdragon 800 պրոցեսոր: Այս մոդելը կաշխատի LTE-Advanced ցանցերով:

Դրանից բացի, Galaxy Alpha-ն ամբողջովին մետաղական չէ, ինչպես ենթադրվում էր: Ալյումինից պատրաստված է միայն շրջանակը, իսկ հետևի կափարիչը պլաստիկ է, որը կաշվի տպավորություն է թողնում: Ենթադրվում է, որ սարքավորումը կստանա նաև մատնահետքերի սքաներ:

Այս սարքավորման թողարկումը պլանավորված է օգոստոս ամսին՝ նոր iPhone-ի թողարկումից առաջ:

Galaxy Alpha-ն վատ չափանիշներ չունի, սակայն դրանք բավարար չեն iPhone 6-ի հետ պայքարելու համար:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s