2016թ. Internet Explorer-ի հին տարբերակները կզրկեն աջակցությունից


internet-explorer-progrmma-hackerato-default

Microsoft-ը հայտարարել է Internet Explorer(IE)-ի հնացած տարբերակների համար տեխնիկական աջակցությունն ու անվտանգության նորացումների հղումներ ուղարկելը եկող տարվա սկզբից դադարեցնելու մտադրության մասին: Ընկերությունն օգտատերերին կոչ է արել արդիական սոֆթին անցնել արդեն հիմա: Այս մասին հայտնում է hitech.vesti.ru-ն:

Մասնավորապես, 2016-ի հունվարի 12-ից կդադարեցվի աջակցությունը օպերացիոն համակարգի և բրաուզերի հետևյալ համադրություններին՝ Windows Vista SP2 և Internet Explorer 9, Windows Server 2008 SP2 և IE 9, Windows 7 SP1 և IE 11, Windows Server 2008 R2 SP1 և IE 11, Windows 8.1 և IE 11, Windows Server 2012 և IE 10, Windows Server 2012 R2 և IE 11:

Այդ օրվանից սկսած՝ Microsoft-ը կդադարեցնի աջակցությունը IE-ի բոլոր տարբերակներին, բացառությամբ ամենավերջինի, որը հասանելի է կոնկրետ օպերացիոն համակարգի համար: «Օրինակ՝ հաճախորդները, որոնք օգտագործում են Internet Explorer 8, Internet Explorer 9 կամ Internet Explorer 10 Windows 7 SP1 հիմքով, պետք է անցնեն Internet Explorer 11-ի, որպեսզի շարունակեն անվտանգության նորացումներ և տեխնիկական աջակցություն ստանալ»,- ասել են ընկերությունում:

Այդպիսով, հաջորդ տարվանից Microsoft-ն ամբողջովին կհրաժարվի IE 8-ին հետագա աջակցությունից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s