Microsoft-ը կարող է անվանափոխել Internet Explorer-ը՝ բրաուզերի վատ համբավի պատճառով


internet-explorer-progrmma-hackerato-default

Microsoft-ի մշակողները քննարկումներ են անցկացնում Internet Explorer վեբ-բրաուզերի անվանափոխության վերաբերյալ՝ ազատվելու համար դրա անվանարկված հեղինակությունից՝ հաղորդում է Cnews պորտալը: Առաջարկված Ultron անունը ղեկավարությանը դուր չի եկել:

Microsoft-ի բրաուզերի հնարավոր անվանափոխության մասին խոսակցությունները սկսվել են մշակողների և Reddit պորտալի օգտատերերի շփման ժամանակ: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ բրաուզերի անվանափոխության մասին գաղափարը համեմատաբար նոր է ծնվել և այնքան էլ ակտիվորեն չի քննարկվել, այնպես որ՝ չի կարելի պնդել, թե Internet Explorer-ը իրականում կանվանափոխվի:

Այս քննարկումների պատճառը բրաուզերի վատ համբավն է: Չնայած Internet Explorer-11 տարբերակը համեմատաբար հաջողված է, օգտվողները չեն շտապում տեղադրել այն: Ենթադրվում է, որ բրաուզերի նոր անունը կօգնի ազատվել այդ բացասական վարկանիշից:

Մշակողները նշել են նաև, որ չնայած նոր քաղաքականությանը, որը ենթադրում է ամեն ամիս թարմացնել Internet Explorer-ը, նրանք անպայման կշարունակեն թողարկել բրաուզերի նոր սերունդներ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s