Apple-ը USB մալուխի նոր դիզայն է մշակում


pic_371a56b012c476e87f4d72b61fa5773d

Apple ընկերությունը մշակում է A տեսակի USB մալուխի նոր երկկողմ դիզայն: Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում անելով համացանցում հայտնված ապագա iPhone 6-ի մալուխների լուսանկարներին:

Աղբյուրներից մեկը՝ բլոգեր Սոնի Դիքսոնը, Twitter-ի իր բլոգում հրապարակել է նոր մալուխի հնարավոր արտաքին տեսքը: 2013-ի հունվարին Apple-ն արտոնագրային հայց էր ներկայացրել՝ նկարագրելով այդպիսի դիզայն: Մալուխի լուսանկարները հրապարակել է նաև չինական Dianxinshouji.com կայքը:

Եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կնշանակի, որ Apple-ը դեմ կգնա USB ոլորտում ներկայիս մշակումներին:

Թողնել մեկնաբանություն